Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի դեմ ՀՅԴ-ի հուշ դարձած ծրագիրը. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 09,2014 11:39

Շատերն, ահա, դժվարությամբ կհիշեն, որ ՀՅԴ-ն միայնակ փորձ էր արել շրջանառության մեջ դնել արտագաղթը կասեցնող ծրագիր։ Այսպես, դեռևս սեպտեմբերի 18-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հանրությանը ներկայացրեց արտագաղթի դեմ պայքարի իր նոր ծրագիրը, որը կոչվում էր «Մենք ապրելու ենք մեր երկրում»։ Դաշնակցականները նախ խոստացան հանրային քննարկումների միջոցով հղկել ծրագիրը, ապա իշխանություններին պարտադրել իրականացնել այն։

11 հիմնադրույթների վրա հիմնված եւ շուրջ 100 քայլից բաղկացած այս ծրագիրն ընդգրկում էր Հայաստանի կյանքի բոլոր ոլորտները։ Ծրագրի մեջ ներառված էին դրույթներ, որոնք ենթադրում էին բիզնեսի ու քաղաքականության տարանջատում, նոր աշխատատեղերի ստեղծում՝ հիմնված արդար ու արժանապատիվ վարձատրության սկզբունքի վրա, հարկային ու մաքսային քաղաքականությունը կանխատեսելի դարձնելը, սոցիալականից անցում դեպի արդյունաբերական գյուղատնտեսությանը եւ այլն։ Ի տարբերություն 12 կետերի, ՀՅԴ-ի 11 դրույթները չէին ներառում հստակ ուղենիշներ, պահանջներն ավելի շատ կրում էին հռետորական բնույթ՝ օրինակ, «վերացնել աղքատության ցուցանիշը», «քաղաքականությունը տարանջատել բիզնեսից» եւ այլն։

Սակայն Դաշնակցության ներկայացուցիչները ծրագրի անհրաժեշտությունը բացատրել էին նրանով, որ անկախ նրանից՝ քաղաքական ուժը որ դաշտում կգտնվի՝ իշխանություն թե ընդդիմություն, արտագաղթի այնպիսի ահագնացող տեմպեր են արձանագրվել, որ դրա՝ օր առաջ կասեցումը, դանդաղեցումը, վերացումը անհրաժեշտություն է դարձել ապագայի, երկրի հետագայի համար։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031