Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ չէ, որ 5 տարվա աշխատանքային փորձի առկայությունն անառարկելիորեն վկայում է պրոֆեսիոնալիզմի մասին». «Ժողովուրդ»

Հուլիս 09,2014 11:37

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մեկնաբանությունը:

– Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ լրագրողների համար դրես-կոդի սահմանման եւ հնգամյա աշխատանքային փորձի պահանջին։

– Ես կարծում եմ, որ այս հարցը բավականին լուրջ է ու իրականում խմբագիրների ինքնավարությունը եւս պետք է որոշակիորեն հաշվի առնվի։ Կարծում եմ՝ միանշանակ չէ, որ 5 տարվա աշխատանքային փորձի առկայությունն անառարկելիորեն վկայում է պրոֆեսիոնալիզմի մասին։ Օրենքի տեսակետից միանգամայն իրավաչափ է որոշակի չափանիշներ սահմանելը, բայց այդ չափանիշները պետք է հաշվի առնեն լրատվական դաշտում տիրող իրավիճակը, եւ պետք է նկատի ունենան ինչպես դաշտում աշխատող լրագրողների աշխատանքային ստաժը, այնպես էլ խմբագիրների ինքնավարությունը։ Այս հանգամանքները պետք է հաշվի առնվեն, որպեսզի ճկուն մոտեցում ցուցաբերվի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031