Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոցն այն է, որ միջադեպից հետո ասուլիսն այնուամենայնիվ շարունակվել է. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 09,2014 11:29

Երեկ Երեւանում ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի ասուլիսի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել՝ հայ լրագրողները բողոքել են, որ ասուլիսը ռուսերեն է եւ հայերեն թարգմանություն ապահովված չէ, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ի նշան բողոքի լքել է ասուլիսը։

«ՉԻ» – Ըստ էության՝ այստեղ արտառոց ոչինչ չկա։ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ ասուլիսի կազմակերպիչներն են տխմարություն արել, որ հայերեն թարգմանություն չեն ապահովել։

Արտառոցն այն է, որ միջադեպից հետո ասուլիսն այնուամենայնիվ շարունակվել է, եւ հայ լրագրողները, գլուխները կախ, մասնակցել են «միջոցառմանը»։ Ըստ երեւույթին որեւէ մեկը նրանց չի բացատրել, որ տարրական մարդկային արժանապատվությունն անհրաժեշտ է ցանկացած մասնագիտության տեր անձանց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այ որ բոլորը «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի պես հեռանային, լրիվ ուրիշ կլիներ: Ու ինչ կար էդքան հետաքրքիր այդ ասուլիս տվողի ասածներում, որ մնացածները մնացին: Հրապարակեք «Կենտրոն» հեռուստաընկերության այդ լրագրողի անունը՝ նա քաղաքացիական ու ազգային ճիշտ կեցվածք է դրսեւորել: Կեցցե:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031