Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղիքը կախված տարան դատարան». «Հայկական ժամանակ»

Հուլիս 09,2014 11:22

Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ հուլիսի 4-ին կատարվել է քննչական գործողություն այն դեպքում, երբ բժիշկը գրավոր տեղեկանք է տվել այն մասին, որ նպատակահարմար չէ քննչական գործողություններ կատարել, քանի որ հիվանդը գտնվում է ոչ նորմալ վիճակում. «Անտեսելով բժշկի տեղեկանքը, նախաքննական մարմինը փորձեց կատարել քննչական գործողություն, որից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան՝ իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը կալանք նշանակելու վերաբերյալ։ Շտապօգնության բրիգադը ժամանեց եւ, պառկած վիճակում, Վալերի Հովհաննիսյանին տեղափոխեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որտեղ կես էջանոց սանկցիան դատարանը քննեց մոտ 4.5 ժամվա ընթացքում։ Իմ պաշտպանյալի վիճակը վատթարանում էր, եւ նա գտնվում էր բժիշկի հսկողության տակ։ Տարօրինակն այն էր, որ դատարանը, ըստ էության, քննում էր մի գործ, որը վերաբերում էր մի անձի, ով չի գիտակցում, որ դա վերաբերում է իրեն, այսինքն, ըստ էության, քննեցին գործով մեղադրանքը մի անձի վերաբերյալ, որը բացարձակ չէր տիրապետում, թե ինչի մասին էր խոսքը։ Եթե մեղադրանք են առաջադրում, ապա անձը պետք է կարողան ունակ լինել գիտակցել եւ հասկանալ, թե ինչում են իրեն մեղադրում։ Ցավոք սրտի, Վալերի Հովհաննիսյանի վիճակը այնպիսին է, որ նա, ավելի քան վստահ եմ, որ չէր գիտակցում, առավել եւս մի քանի անգամ շտապօգնության բրիգադի հսկող բժշկուհին ֆիքսում էր, որ ճնշումը բարձրանում է՝ չի կարողանում կարգի բերել»,- իրավիճակը ներկայացրեց Լեւոն Բաղդասարյանը։

Ըստ փաստաբանի, անկախ նրանից՝ կապացուցվի մեղադրյալների մեղքը, թե չի ապացուցվի, նմանօրինակ վերաբերմունքը անձի նկատմամբ հակասում է օրենքի տարրական նորմերին, որի վերաբերյալ փաստաբանը պատրաստվում է հետագայում դիմել Եվրոպական դատարան։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031