Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անդամակցությունը հնարավոր է՝ առհասարակ այս տարվա ընթացքում չկայանա. «Ժողովուրդ»

Հուլիս 09,2014 11:16

Եվ այսպես՝ այլեւս դժվար է թաքցնել այն հանգամանքը, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը կախակայվել է Ղարաբաղի պատճառով։ Չնայած Աստանայից հետո իշխանությունների պնդումներին, թե ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, եւ Ղարաբաղի հարցը այդ շրջանակներում չի լուծվում, այսօր արդեն կասկածից դուրս է, որ հենց Ղարաբաղն է այն գինը, որը ԵՏՄ անդամները՝ Ռուսաստանի գլխավորությամբ, ստիպում են վճարել անդամակցության դիմաց։

Իհարկե դա ամենեւին չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները տեղի են տալիս կամ երբեւէ կտան։ Սակայն մյուս կողմից էլ՝ հարց է, թե ինչպիսի կորուստների գնով հնարավոր կլինի դիմագրավել այդ ճնշումներին։

Իսկ որ իրավիճակը փակուղայինին մոտ է՝ փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանի անդամակցության հարցը մնում է հայտնի ֆիլմից թեւավոր դարձած «ռսի պոսլեզավտրա»-ի հույսին։ Ի սկզբանե նշված հուլիսի 1-ը դարձավ «հուլիսի 3-ին Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո», ապա առաջիկա հոկտեմբեր, հիմա էլ՝ արդեն խոսվում է տարեվերջի մասին։

Ավելին՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը «ԵվրազԷս» ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, ով համարվում է Կրեմլին մոտ կանգնած շրջանակների խոսափող, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը հնարավոր է՝ առհասարակ այս տարվա ընթացքում չկայանա։ Եվ պատճառն, ըստ նրա՝ Ղարաբաղի հարցն է, որն «արգելափակեց անդամակցության գործընթացը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031