Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը, որպեսզի կարողանա լուսաբանել ԱԺ աշխատանքները, պետք է հումորի զգացում էլ ունենա. «Հրապարակ»

Հուլիս 09,2014 11:07

Որքան քիչ բան է հարկավոր մեզ՝ լրագրողներիս, որպեսզի իրավունք նվաճենք ազգի երեւելիների հետ շփվելու… 5 տարվա աշխատանքի փորձ եւ համապատասխան dress code… ՀՀ ԱԺ-ն, մարդասիրությունից դրդված, էլ չգիտի ինչ անել մեզ՝ լրագրողներիս համար։

Ինչ վերաբերում է մյուս բաներին՝ լողանալ, փոխնորդը փոխել, եղունգները կտրել, ԱԺ գնալիս սոխ չուտել, ընդմիջման համար հետը խաշած ձու չվերցնել եւ այլն, թողել են, որ լրագրողը հասկանա ինքնուրույն։ Ինչպիսի մեծահոգություն եւ վստահություն մեզ՝ լրագրողներիս հանդեպ։

Չէ, իրոք, վերջերս շատացել են այն դեղնակտուց լրագրողները, որ մտնում են ԱԺ ու էլ չեն հարցնում՝ ով է դիմացները կանգնած։ Մի հատ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ են ավարտել, բայց, իրենց Դմիտրի Կիսելյովի տեղը դրած, այնպիսի հարցեր են տալիս, որ երեսփոխանը մնում է ափիբերան կանգնած, չի իմանում ինչ պատասխանի ու երբ փորձում է տակից դուրս գալ, երբեմն ցնդաբանություններ է հնչեցնում եւ ընկնում անհարմար դրության մեջ։ Մի՞թե սա հարիր է մեր ԱԺ-ին։

Մեր կարծիքով՝ հավատարմագրման համար սահմանված 5 տարվա ցենզը բավարար չէ։ Լրագրողը, որպեսզի կարողանա լուսաբանել ԱԺ աշխատանքները, պետք է հումորի զգացում էլ ունենա։ Դուք ո՞նց եք պատկերացնում Հակոբ Պարոնյանի կամ Երվանդ Օտյանի մեծությունն առանց այդ զգացումի։ Լրագրողը պետք է մի քիչ Պարոնյան լինի, որպեսզի կարողանա ԱԺ աշխատանք լուսաբանել։ Հակառակ պարագայում հանրությանը սխալ լույսի ներքո կներկայացնի նրա ընտրյալների քրտնաջան աշխատանքը։ Նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ կառավարության աշխատանքները լուսաբանող լրագրողներին։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031