Լրահոս
Օրվա լրահոսը

Մարազմի «գոստ»-ը

Հուլիս 09,2014 10:27

Մեզ նման փոքր երկրում մարազմատիկ դրսեւորումները, իհարկե, ցավալի են: Օրինակ՝ երբ բյուջեից 4,5 միլիոն դրամ է հատկացվում Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար:

Կամ՝ երբ 10.000 դրամ տուգանքը չվճարելու համար բանկը սառեցնում է քաղաքացու մի քանի միլիոնանոց հաշիվը: Դրանք ցավալի են միայն մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս համար, որովհետեւ, փոքր երկիր լինելով, մենք հավակնություն եւ հնարավորություն չունենք մեր մարազմները տարածելու հարեւանների, տարածաշրջանի կամ ամբողջ աշխարհի վրա: Շատ ավելի վտանգավոր է, երբ մարազմի նշաններ են ցույց տալիս գերտերությունները, որովհետեւ մարազմը դառնում է ոչ թե մեկ՝ առանձին վերցրած երկրում գոյություն ունեցող երեւույթ, այլ պարտադրանք, խորհրդային լեզվով ասած՝ «գոստ», պետական ստանդարտ:

Այն պահից, երբ Ռուսաստանը «վեր կացավ ծնկներից եւ գտավ իր ուրույն եւ անկրկնելի» ճանապարհը, «գոստերը» սկսեցին համապատասխանել այդ՝ մի կողմից եվրասիական, մյուս կողմից «սոբորային», այսինքն՝ կոլեկտիվիստական գաղափարախոսությանը։ «Սոբորայնության» ամենավառ դրսեւորումներից մեկն է կանանց ժանյակավոր ներքնազգեստի արգելումը։ Իսկապես որ՝ հոգեւորի գերակայության պարագայում ի՞նչ կանայք, ի՞նչ ներքնազգեստ։ Պլանավորվում է նաեւ կանանց բարձրակրունկ կոշիկների արգելքը, որը նույնպես, ըստ երեւույթին, վկայելու է Ռուսաստանի ուրույն, «անկրունկ» ուղու մասին։

Նույնիսկ Արեւմուտքի քայքայիչ ազդեցության դեմ այս անզիջում պայքարի պայմաններում խիստ կասկածում եմ, որ կանայք Ռուսաստանում հրաժարվելու են արգելված ներքնաշորից կամ կոշիկից, պարզապես դրանք գնելու են նույն, «ոչ հոգեւոր Արեւմուտքում» առեւտուր արած «սպեկուլյանտներից», ինչպես որ դա արվում էր հին ու բարի ժամանակներում։ Բայց դա, ի վերջո, Ռուսաստանի ներքին գործն է. պարզ չէ, թե մե՛զ ինչու են այդ «գոստը» պարտադրում։

Բայց դա դեռ մարազմի գագաթնակետը չէ: Դումայի պատգամավորներից մեկը առաջարկել է փոխել 100 ռուբլանոցի դիզայնը, քանի որ վերջինս այլասերում է անչափահասներին: Բանն այն է, որ կուպյուրի վրա պատկերված են Ապոլլոնի «ինտիմ մասերը»՝ այդ քանդակը, ինչպես հայտնի է, Մեծ թատրոնի տանիքին է: Եթե «մաքսային գոստերը» գործեն նաեւ Հայաստանում, ապա մեզանում պետք է արգելվի «Հայֆիլմի» բոլոր ֆիլմերի ցուցադրումը, որովհետեւ կինոստուդիայի խորհրդանիշն է Սասունցի Դավթի արձանը, որտեղ երեւում են ձիու ամորձիները:

Վերջերս Ռուսաստանում արգելվել է նաեւ սեռական հայհոյանքներ հնչեցնելը կինոյում, գրականության մեջ եւ ԶԼՄ-ներում: Այդպիսով արգելվելու է Պուտինի սիրած «Բատյանյա կոմբատ» երգի հեռարձակումը (այնտեղ կա «յո կոմբատ» արտահայտությունը): Այսուհետ «մատ»-ով պետք է խոսեն միայն Աֆրիկայում հավատարմագրված ռուսաստանցի դիվանագետները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Գգյուղացիները անասնաբուծության փոխարեն կզբաղվեն մոծակաբուծությամբ:
    Կռտվելու վախի տակ որձերը կարտագաղթեն, էգերը ձախ կցատկեն:
    Կիրականանա ապուշի երազանքը՝ “առաջ, առաջ մինչեւ վերջը”…

  2. ՄԱՐԴ says:

    Անձամբ ես կողմ եմ սեռական հայհոյանքներ հնչեցնելը կինոյում արգելքին ։ Իսկ ում է դա հաճույք պատճառում ? ։ Ճիշտ է առաջվա «Հայֆիլմի» կինոստուդիայի խորհրդանիշում Դավիթի “սուրն” լավ արտագծվում իսկ հիմիկվա խորհրդանիշում “ձիու ամորձիները” 3D ով։ Բա ամոթը ուր մնաց ?

  3. david says:

    SINGA B13 -ը պիտի աշխատի և շտապ:Ոչ , մարդանմանին ի շահ մարդու: Վերջ, ուրիշ ճանապարհ չկա:Գենետիկայի հարցում քաղաքակրթությունն անգա անզոր է:

  4. Կարեն Սաղաթելյան says:

    Ձեր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ սահմաններ չունի: Ոչ մի անգամ չգրեցիք Պսակիի մարազմների, ուկրաինական բանակի սեփական խաղաղ բնակչությունը վերացնելու, Եվրոպայի միասեռականների ամուսնությունների, կամ ԱՄՆ կողմից հայերին սպանող զինյալներին ֆինանսավորման մասին: Իսկ սեռական հայհոյանքները Ձեզ հաճույք են պատճառում? Շուտով երեվի Առավոտում կհանդիպենք; Առաջ – դեպի արեվմուտք:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/07/09/478288/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/07/09/478288/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. դժգոհ says:

    Ապոլլոնի «ինտիմ մասերը» ուր, Սասունցի Դավթի ձԻու մասերն ուր։ Ախր հեչ համեմատելի օրինակներ հեչ։ Ոնց որ Գերմանիաի թիմը համեմատես Բրազիլիաի թիմի հետ։ ((::

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031