Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Հիմա էլ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանակետ կա դրված». «Հրապարակ»

Հուլիս 09,2014 10:15

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարցազրույցից:

– Հովիկ Աբրահամյանն օրերս չհայտարարեց, որ Հայաստանն ամեն ինչ արել է եւ սպասում է Ռուսաստանին, այսինքն՝ ենթադրվում է, որ ճանապարհային քարտեզի բոլոր պահանջներն արդեն կատարվել են մեր կողմից։ Կնշե՞ք մեկ-երկու կոնկրետ քայլ, որ արվել է։
– Ես կարող եմ ասել, որ մեր խնդիրների լուծումն ավարտել ենք, տեխնիկական խնդիրները լուծել, եւ համաձայնագրի նախագիծն ուղարկված է անդամ երկրների համաձայնեցմանը։ Քննարկումներից հետո այն պարզ կդառնա բոլորի համար։ Եվ խնդիրը միայն դա է, երբ որ երեք պետությունները կավարտեն փաստաթղթային ուսումնասիրությունը։

– Վերջին իրադարձությունները եւ հատկապես Ադրբեջանի ակտիվացումը հայկական կողմի մոտ կասկածներ են առաջացնում, որ Ղազախստանը, ի վերջո առաջ տանելով Ադրբեջանի շահը, մեզ սահմանային կետ կպարտադրի Ղարաբաղի հետ կամ գուցե այլ…

– Պրոցեսներ կարող են տարվել, բայց, համենայնդեպս, մեր դիրքորոշումների մասին ես հստակ արտահայտվել եմ։

– Եթե, այդուհանդերձ, նման պայման առաջ քաշվի, մենք հետ կկանգնե՞նք անդամակցությունից։

– Հիմա էլ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանակետ կա դրված։

– Բայց հիմա առանց հսկիչների եւ անարգել հատում ենք Արցախի
սահմանը։

– Չեմ կարծում, որ այն ժամանակ էլ որեւէ արգելք կլինի մեզ համար։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031