«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
– Պարոն Նիկոյան, որտե՞ղ է Սերժ Սարգսյանը: Իհարկե, հայտնի է, որ նա այս օրերին գտնվում է Լատինաամերիկյան երկրներում, բայց կարծես թե բացակայում է Հայաստանի ներքաղաքական կյանքից: Փոխարենը` թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրներից հայտարարություններ անում, հարցազրույցներ է տալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում արդեն կառավարման համակարգ է փոխվել, ու պետության ղեկավարումն անցել է վարչապետին: Հ. Աբրահամյանին առաջին պլան մղելու ծրագի՞ր կա իշխանական վերնախավում:
– Միգուցե ձեզ կարող է այդպես թվալ, բայց բոլոր խնդիրների լուծումը գտնվում է նախագահականում: Եվ բնական է, որ կառավարությունն էլ կատարում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Նոր կառավարություն է և շատ ակտիվ աշխատանքներ է կատարում:
– Բայց կարծես թե ավելի շուտ ակտիվ հայտարարություններ է անում, քան թե ակտիվ աշխատանքներ կատարում:
Կարդացեք նաև
– Դա ձեր գնահատականն է:
– Ինչո՞ւ Ս. Սարգսյանը ներքին խնդիրներին որևէ արձագանք չի տալիս արդեն տևական ժամանակ:
– Որտեղ պետք է` նախագահը երևում է, որտեղ պետք է` լուծումները տալիս է:
– Իսկ միգուցե Հ. Աբրահամյանին առաջին պլան մղելու խնդի՞ր կա դրված:
– Ես ասացի, որ կառավարությունն աշխատում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ Սահմանադրությունը կառավարությանը բավականին լայն լիազորություններ է տալիս:
– Ս. Սարգսյանը նախկինում երբեմն այցելում էր կառավարություն կամ նախարարներին վարչապետի գլխավորությամբ հրավիրում էր իր մոտ խորհրդակցության և խնդիրներ էր վեր հանում: Հ. Աբրահամյանն արդեն երեք ամիս է, ինչ վարչապետ է, բայց Ս. Սարգսյանը հարց չի բարձրացրել, թե այս ընթացքում ինչ է արվել: Կամ կառավարությանը հաջողվո՞ւմ է կատարել իր առջև դրված խնդիրներն ու շահել ժողովրդի վստահությունը, ինչպես ինքն էր հայտարարել՝ նրան վարչապետի պաշտոնին առաջադրելիս:
– Բայց դա չի նշանակում, որ նման քննարկում չի լինում: Յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա պարբերաբար մասնակից է դառնում իր ոլորտի քննարկումներին, այդ թվում և` վարչապետը կամ կառավարության յուրաքանչյուր անդամ:
Արմինե Ավետյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում