Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը «Հյուսիս-հարավի» վարկի համար դեռ բանակցում է

Հուլիս 09,2014 14:30

«Առավոտի» հետ զրույցում Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հ/կ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշել էր, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար Հայաստանը դիմել է եւ արդեն 150 միլիոն դոլար վարկ է ստացել Եվրասիական զարգացման բանկից:

Այս առնչությամբ «Առավոտը» ՀՀ ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք հայտ ներկայացրե՞լ ենք Եվրասիական զարգացման բանկ, ստացե՞լ ենք նշյալ գումարը, եւ եթե այո, ապա ճանապարհահատվածի քանի՞ կիլոմետրն է նախատեսվում վերանորոգել այդ վարկային միջոցներով: Հարցրել էինք նաեւ, թե ե՞րբ է նախատեսվում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության մեկնարկը: Մեր հարցերին ի պատասխան՝ ֆիննախի լրատվական ծառայությունից պատասխանել են. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման համար ֆինանսավորում ներգրավելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը համագործակցում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հետ: Մոտակա ժամանակներս ակնկալվում է հարցը քննարկել Հիմնադրամի խորհրդի նիստի շրջանակներում, եւ կոնկրետ գումարներին, ֆինանսավորման պայմաններին, շինարարական աշխատանքների մեկնարկին եւ այլ մանրամասներին հնարավոր կլինի անդրադառնալ բանակցությունների հաջող ավարտից հետո»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031