Լրահոս
Օրվա լրահոսը

Որն է Ռուսաստանի «նոր մոտեցումը» ԼՂ խնդրում

Հուլիս 09,2014 14:58

Մոսկվան առանձի՞ն է սկսել «խաղալ»

Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շուրջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, կարծես առանձին են հանդես գալիս` ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակնկալիքների առումով ավելի ակտիվ հանդես գալով: Մինչդեռ Մոսկվան, կարծես, այլ խաղ է սկսել Ղարաբաղյան կարգավորման շուրջ, առանձնանում է մյուս միջնորդ երկրների քայլերից:

Այսպես՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենթ Հարթլին Հայաստանին եւ Ադրբեջանին օրերս կոչ արեց ակտիվացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկը՝ մոտ ժամանակներս հանդիպել Փարիզում: Շվեյցարիայի նախագահ Բուրկհալտերի կոչը՝ բանակցություններն ավելի առարկայական դարձնել, եւս կողմերին հնարավորություն է տալիս առաջ տանել խաղաղ գործընթացը»,- Վիեննայում ԵԱՀԿ ամենամյա անվտանգության կոնֆերանսին ելույթում ասել էր Հարթլին: «Երկու կողմերի միջեւ ազգային դիվանագիտության ուղղությամբ ջանքերը եւս կարող են նպաստել կայուն կարգավորմանը՝ երկու երկրների քաղաքացիներին օգնելով պատրաստվել խաղաղության»,- հավելել էր նա:
ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզում հանդիպում անցկացնելու հրավերը, հայտարարել էր նաեւ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։ «Մենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ջանում ենք օգնել երկու կողմերին, որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնենք։ Հուսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը եւ կհամաձայնեն բանակցությունների անցկացմանը, որոնք դեպի խաղաղ համաձայնագիր կտանեն»,- նշել էր Պսակին` հավելելով. «Մենք հորդորում ենք կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ եւ կենտրոնանալ այն գերակայությունների վրա, որոնք խաղաղություն կբերեն տարածաշրջանի բնակիչներին»։ Ադրբեջանում վերջին շրջանում հակահայկական հռետորության ահագնացման, Հայաստանի՝ «Ադրբեջանի պատմական հող» լինելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարության, վերջին շաբաթներին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների, այդ թվում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին, Հայաստանի հյուսիսարեւելյան գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Պետդեպարտամենտի խոսնակը նշել էր. «Մենք կոչ ենք անում երկու կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ եւ կենտրոնանալ այն օգուտների վրա, որ խաղաղությունը կբերի մարդկանց ամբողջ տարածաշրջանում: Ակնհայտորեն, բորբոքիչ հռետորությունը եւ հայտարարությունները հակասում են լարվածության նվազեցման սկզբունքին, եւ մենք, անշուշտ, կարծում ենք, որ դա վնասում է խաղաղ գործընթացին, եւ մենք խրախուսում ենք նրանց՝ կրկնապատկելու ջանքերը»:

Նույն օրերին խնդրին անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ի պատասխան Nouvelles d’Armռnie պարբերականի հարցի, թե ի՞նչ նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ Ֆրանսիան՝ կանխելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության ահագնացումը, «հատկապես հունիսի 5-ին հայ երկու զինվորների մահից հետո, որոնք սպանվեցին Հայաստանի հարավարեւմտյան սահմանին՝ Նախիջեւանում ադրբեջանական բանակի դիպուկահարի կողմից», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտարարել էր. «Ֆրանսիան կոչ է անում կողմերին զերծ մնալ վստահության մթնոլորտի հաստատմանը հակասող հայտարարություններից եւ նրանց հրավիրում է ակտիվորեն նպաստելու դրան»: Խոսնակը հիշեցրել է, որ մայիսի 11-13-ը Հարավային Կովկաս այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ քննարկել է բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջ մղելու միջոցները»:

Իսկ haqqin.az ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն՝ նկատելով, որ առայժմ հայտնի չեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետները, նշել էր, որ Ֆրանսիան առաջարկել է նրանց հանդիպել Փարիզում: Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Երեւան այցելությանը՝ դեսպանը շեշել է, թե այդ այցելությունից հետո Ռուսաստանի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիեւին: «Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման նոր մոտեցում ունի»,- ասել էր Բաքվում Ֆրանսիայի դեսպանը` չմանրամասնելով, թե ինչ նոր մոտեցման մասին է խոսքը:
Հատկանշական է, որ օրերս ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինը Ռուսաստանին մեղադրեց Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղարաբաղյան ու Մերձդնեստրի հակամարտությունները սառեցնելու մեջ: Կարդինը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել էր, որ Ռուսաստանն այժմ ցանկանում է նույնն անել Ուկրաինայում. «ԱՄՆ-ը ցանկանում է լուծել սառեցված հակամարտությունները, սակայն ամեն անգամ մենք բախվում ենք Ռուսաստանի հակազդեցությանը: Ես հարց եմ ուղղում ռուս գործընկերներին, թե ինչի է փորձում հասնել Մոսկվան՝ ստեղծելով նմանատիպ ճգնաժամեր: Հետխորհրդային բոլոր երկրները տառապում են իրենց չլուծված խնդիրներից: Այսօր տարածաշրջանը գտնվում է սառեցված հակամարտությունների ծանրության տակ: Որքա՞ն պետք է աճի սառեցված հակամարտությունների թիվը, որպեսզի հասունանա խաղաղություն: Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, իսկ այժմ էլ Ուկրաինան… Լեռնային Ղարաբաղն արդեն 22 տարի է, ինչ չի ստանում հակամարտության կարգավորում, բուժումը հայտնաբերված չէ»:

Թերեւս առաջին անգամ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ընդգծված առանձին են հանդես գալիս, իսկ Մոսկվան առավել պասիվությամբ` թերեւս, Բաքվի հետ փորձում է այլ պայմանավորվածությունների գալ Ադրբեջանի` Եվրասիական միության անդամակցության հնարավորությունների եւ դրա դրական ելքի դեպքում Լեռնային Ղարաբաղի խնդրում Բաքվի պահանջները հնարավորինս բավարարելու հարցում: Հավանաբար, սրանով են պայմանավորված Մոսկվայի կողմից վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության գործընթացում մի տեսակ առանձնանալու, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերին չմիանալու մարտավարական վերջին քայլերը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. На днный момент по моему мнению россия xочет внедрить Азербаджан в таможеный союз. В рамки этого взаимодействия желание россии ослабить конфликт между Арменией и Азербаджаном и накануне поставить вопрос о возвращении Нагорного Карабаxа Азербаджану а в замен россия xочет воспользоваться всеми нефтеными месторождениями азербаджана, так как армения кроме взыскания налогов от народа и межгосударственныx долгов ничего неможет предложить россии. Но главная цель деятельности россии это бывшие границы армении што во времена советского союза состовляла для россии неотемлемую часть целостности правления над ковказом. Давление со стороны россии на армению неприемлемо. Нагорный карабаx до советской власти всегда была автономией армении как крым для россии. Если россия откажется от крыма только тогда она может предложить армении условия отказаться от вопроса о суверенитете нагорного карабаxа. Россия бедет двойную игру с одной стороны помогая армении с другой стороны ведет стратегическую игру в вопросаx поддержания мусульманскиx народов. Последнее выступление Лаврова явная атака на Армян на кристианский народ.
    Россиия забыла кто основоположник резни в нагорном карабаxе. Кто начал эту кровополитную войну.
    Как говорил Грибоедов ток кто обнажает меч бетствий тот неможет предвидеть ее исxoд. Не армения начала кровопралитие а Азарбаджане основоположники этой войны исxoд которого было освобождение армянского народа и суверенного государства карабаxa от убийц. В данный момен не азербаджан и ни россия неимеют права судить об армянском народе.
    Ин действия это неуважение к армянскому народу и жертвам павшиx в Сунгаите.
    Если россия xочет сотрудничества то должен уважать партнера.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031