Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը կատարեց ոստիկանության քմահաճո՞ւյքը. ոստիկանության կանայք թղթով երեսները փակած փախան լրագրողներից. (Տեսանյութ)

Հուլիս 08,2014 23:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչական դատարանում, երբ այսօր՝ հուլիսի 8-ին, քննվում էր ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանի (նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան), դատավորի որոշմամբ խոչընդոտվեց լրագրողների գործունեությունը` նրանց թույլ չտալով տեսալուսանկարահանել: Խնդիրն այն էր, որ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը առարկեց, որ թույլատրվի տեսալուսանկարահանում, այնուհետև նիստից հետո թղթով փակելով՝ դեմքը փախավ լրագրողներից:

Aravot.am-ը դատական նիստին ներկա «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ սա լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փորձ չէ՞:

Նա պատասխանեց. «Նույնիսկ հայաստանյան դատարաններում բացառիկ դեպքերում է հնարավոր, երբ դատավորը թույլ չի տալիս անգամ լուսանկարել: Կարծում եմ՝ դատարանը առաջնորդվում է ոստիկանության քմահաճույքով: Հրահանգ է ստացել, որ ոստիկանության կանայք չեն ուզում լուսանկարվել: Եվ դատավորը համառորեն ոչ մի փաստարկ չընդունեց: Սա հրապարակային դատավարություն է և պետք է ապահովվի հրապարակայնություն ու թափանցիկություն: Դատարանը հաշվի չառավ այդ հանգամանքը, որ առաջին հերթին իր այդ որոշմամբ լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանն է խոչընդոտում: Սա հենց հրապարակային դատավարության համատեքստում կոպիտ խախտում եմ համարում»:

Մանրամասները` տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031