Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Աֆրիկյանների տան վերականգնման հեռանկար չի տեսնում:
«Ոմանք գտնում են, որ նույն տեղում կարելի է վերականգնել, բայց ես հաջողակ օրինակ չգիտեմ, որ համարակալած քարերը հանեն, հետո նույնը վերականգնեն: Հին քաղաքից շատ քիչ բան է մնացել: Բայց ճիշտ ճարտարապետության դեպքում հինն ու նորը կարելի էր զուգակցել »,- Aravot.am-ին ասաց պարոն Մանուկյանը:
Թե ինչու ճարտարապետները չկանգնեցին պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցի պաշտպանության համար, պարոն Մանուկյանի կարծիքով. «Որովհետեւ նոր շենք կառուցելը իրենց բիզնեսն է: Ամբողջ աշխարհում էլ այդ տիպի հարցերի համար պայքարում են ոչ մի տեղ իշխանությունները չեն անում, առաջանում են շարժումներ, որոնք աշխատում են քաղաքը պահպանել: Եթե վերցնեք հին ու նոր Նյու Յորքը էապես փոփոխություններ են կատարվել, բայց բավականին շենքեր կարողացել են պահպանել: Ոչինչ տրվում առանց պայքարի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ