Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ «Ոչ թալանին»

Հուլիս 08,2014 22:00

Այսօր Մաշտոցի պուրակում հավաքված քաղաքացիական ակտիվիստները քննարկում էին, թե ինչ ճանապարհներով կարող են պայքարել էլեկտրաէներգիայի թանկացան դեմ:

Քննարկում ծավալվեց այն հարցի շուրջ արդյոք արդյունավե՞տ են էլեկտրաէներգիայի անջատման պարբերական ակցիաները: Քննարկման մասնակիցների  կարծիքով՝ այդ ակցիան ունի նաև համախմբող բնույթ:

Ակտիվիստները քննարկեցին նաև, թե ինչ ակցիաներ կարող են նախաձեռնել օգոստոսի 1-ին՝ այն օրը, երբ կսկսի գործել հոսանքի նոր սակագինը: Առաջարկներ հնչեցին մոմերով երթ կամ հանրահավաք կազմակերպել, ասենք այդ օրը անցկացնել խավարման երթ և այլ: Որոշվեց, որ քաղաքացիների շրջանում կշարունակվեն իրազեկման ակցիաներ հոսանքի պարբերական անջատումների վերաբերյալ:

Նշենք, որ ձևավորվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն, որը կոչվում է «Ոչ թալանին»: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վարդան Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «մանր պայքարները արդյունավետ չեն» և պետք է միասնական պայքարել բոլոր սոցիալական անարդարություններ դեմ: Անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը՝ Վարդան Հարությունյանը նշեց, թե այդ հանձնաժողովի մասին շատ էլ պետք չէ խոսել, քանի որ այդպիսով հանձնաժողովի PR է արվում ու մանրամասնեց. «ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ նախագահը այլընտրանք չուներ, քան հրամայել հանձնաժողովին հոսանքի սակագինը բարձրացնել: Դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը հրաման է արձակում անկախ մարմնի»: Ըստ Վարդան Հարությունյանի՝ պետք է քաղաքացիական ճակատը միավորվի ու լրացնի քաղաքականին և միասնական խնդիրները լուծեն: Ըստ մեր զրուցակցի՝ «ո՞վ է ասել, որ  վատ կուսակցություններին չես կարող օգտագործել քո լավ նպատակների իրագործման համար»:

Նշենք, որ ներկայումս նախաձեռնող խումբը ձևավորում է աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ կիրականացնեն տարբեր ոլորտների հետ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031