Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Պետրո Պոռոշենկոն առաջին անգամ այցելել է Ուկրաինայի արևելք՝ հակամարտության գոտի, հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
Պոռոշենկոն հուլիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Սլավյանսկ, որը օրերս Կիևի ուժերը հետ են վերցրել ռուսամետ անջատականներից:
Դոնեցկի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահը հանդիպել է տեղի բնակիչների հետ և վստահեցրել, որ պետական մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի որքան հնարավոր է շուտ քաղաքը վերադառնա բնականոն կյանքին:
Պոռոշենկոն նաև պարգևատրել է զինվորականներին, որոնք Դոնեցկի մարզում մասնակցել են հակաահաբեկչական գործողություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ