Վրաստանի մշակութային գործիչները կառավարությանն են դիմել՝ պահանջելով պահպանել նկարիչ Գայանե Խաչատուրյանի ժառանգությունը, հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվականը:
Մշակութային գործիչները, այդ թվում՝ ռեժիսոր Էլդար Շենգելայան, երգիչ Գոգի Դոլիձեն, երգահան Անզոր Էրկոմաիշվիլին, ռեժիսոր Մերաբ Արչիլովիչը և այլոք դիմել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, գլխավոր դատախազ Գիորգի Բադաշվիլիին և մշակույթի և հուշարձանների պահպանման նախարար Գուրամ Օդիշարիային՝ պահանջելով բացել Գայանե Խաչատուրյանի թանգարանը, ինչպես նաև կառավարական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի նկարչի թողած ժառանգության ուսումնասիրությամբ և թանգարանը բացելու հիմք կստեղծի:
Նամակը ստորագրել են 19-ը հոգի:
Թիֆլիսահայ Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009թ. 66 տարեկան հասակում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ