«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանրահավաքներում մի քանի անգամ վստահեցրել է, որ «զադնի գնալ չկա», «զադնայա սկորոստ» չի լինելու:
«Առավոտը» այսօր նրանից հետաքրքրվեց՝ չե՞ք ասի, «Ժառանգությունը» հիմա ո՞ր «սկորոստի» վրա է: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հիմա՞ որ սկորոստի վրա ենք՝ պերվի՝ առաջին»:
Րաֆֆի Հովհաննիսյանի մյուս խոստումների, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի «թիվ 1 օլիգարխն ու հանցագործը» լինելու մասին նրա մեկնաբանությունները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ