Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարար. «Կառավարությունը դեռ նոր է, պիտի աշխատենք ժողովրդի վստահությունը վերականգնենք». (Տեսանյութ)

Հուլիս 08,2014 20:50

Գյուղնախարար Սերգո Կարապետյանն, այսօր շրջելով Շիրակի մարզի կարկտից տուժած գյուղերը ու լսելով բնակիչների բողոքները, լրագրողներին տված հարցազրույցում ասաց, որ վնասի չափերը, ըստ տնտեսությունների, կարձանագրեն ու կաշխատեն, անպայման, լուծում տալ կառավարությունում:

Նախարարը թվարկեց, թե ինչ տեսակի  աջակցություն են պատրաստվում ցույց տալ գյուղացիներին. «Առաջին հերթին` մարդիկ վարկեր են վերցրել, պիտի երկարացվեն այդ վարկերի ժամկետները, երկրորդ հերթին, որ աշնանացանի համար իրենք անցած տարի պետական ծրագրով էլիտային և առաջին վերարտադրության սերմեր են ստացել ցորենի, գարնանը գարի են ստացել, կաշխատենք դրանց վերադարձի հարցը լուծել և 3-րդ՝ աշնանացանի համար իրենց սերմեր տրամադրել»:

Գյուղացիները միջամտեցին հարցազրույցին `հարցնելով, թե հողի հարկը չի՞ զիջվի այս դեպքում, գյուղնախարարը նշեց, որ, ըստ իրավիճակի, այս հարցը ևս կներկայացնի վարչապետին:

Սերգո Կարապետյանը խոսեց նաև ցանցային պաշտպանությունից` օրինակ բերելով եվրոպական երկրների փորձը: Ըստ նրա, Եվրոպայի առաջատար երկրներում այլևս հակակարկտային կայաններ չեն օգտագործում, այլ ցանցային պաշտպանություն են իրականացնում, որը թեև թանկ հաճույք է, սակայն 100 տոկոսնոց է արդյունավետությունը:

Ըստ նախարարի, Հայաստանում խաղող մշակողներն ու պտղատու այգիներ ունեցողներն արդեն անցել են ցանցային եղանակի, քանի որ հակակարկտային կայանի պաշտպանությունը`60-70 տոկոս է: Բացի այս, Սերգո Կարապետյանի ասելով, այս տարվանից աստիճանաբար մտցնելու են ապահովագրական համակարգ նաև գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի գյուղացին ապահովագրի իր բերքը:

Այն հարցին էլ, ինչու գյուղացիների մոտ անվստահություն կա կառավարության հանդեպ, նախարարը համաձայնեց, որ իրոք նկատել է անվստահություն, սակայն նշեց, որ կառավարությունը դեռ նոր է, նոր կաբինետ է,  և ամեն ինչ կանեն այդ վստահությունը վերականգնելու համար:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031