Դեսպանի նախաձեռնությամբ 2012 թվականի հոկտեմբերին ստեղծված ֆրանս-հայկական գործարար ակումբի ամենամյա ընդհանուր ժողովը գումարվեց ս/թ հուլիսի 8-ին Ֆրանսիայի դեսպանատանը:
Այս առիթով, 2013 թվականի հունիսից Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատների անդամ Ֆրանս-հայկական գործարար ակումբն ունի նոր ղեկավար մարմին` կազմված Հայաստանում հաստատված ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների՝ Օրանժ, ԱԳԲԱ-Կրեդի Ագրիկոլ, Գրանտ Թորնտոն, Վերիտասի գրասենյակ, Կարֆուր ընկերությունների 8 ներկայացուցիչներից:
Դեսպան Անրի Ռենոն իր գոհունակությունը հայտնեց Ակումբին, ստեղծման պահից առ այսօր իրականացրած աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց գործարար ակումբի վարչական խորհրդի նախագահ Գրանտ Թորնտոն ընկերության նախագահ Արման Փինարբասիին ֆրանս-հայկական գործարար ակումբի զարգացման գործում վերջինիս ունեցած վճռորոշ ներգրավվածության համար:
Դեսպանն ընդգծեց գործարար ակումբի ապագա գործունեության կարևոր խնդիրը, այն է՝ օժանդակել ֆրանսիա-Հայաստան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ գերակայություն, որն հաստատվեց նախագահներ Օլանդի և Սարգսյանի կողմից մայիսին կայացած Ֆրանս-հայկական գործարար համաժողովի ընթացքում:
Ընդհանուր ժողովից հետո Վարչական խորհրդի նիստը միաձայն Գործարար ակումբի նոր նախագահ ընտրեց Կարֆուր ցանցի, որը առաջիկայում իր առաջին խանութի կբացի Երևանում, Միջին Արևելքի տարածաշրջանի պատասխանատու պարոն Քրիստիան Դը Նալին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ