Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստին ՀՔԾ են հրավիրել

Հուլիս 08,2014 20:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց հունիսի 23-ին եւ հուլիսի 1-ին տեղի ունեցած ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ակցիաների մասնակից Վաղինակ Շուշանյանին «հրավիրել են» ԱԱԾ: Քիչ առաջ Մաշտոցի պուրակում մեկնարկած քաղաքացիական ակտիվիստների հանրային քննարկման ժամանակ ակտիվիստները Aravot.am-ին տեղեկացրին, որ այսօր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) են հրավիրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ակցիաների ևս մեկ մասնակից քաղաքացիական ակտիվիստի՝ Վարդան Զեյնալյանին:

Aravot.am-ի հետ զրույցում «Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման» նախաձեռնության անդամ, նույն ակցիայի մասնակից Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ իրեն ԱԱԾ-ից չեն հրավիրել ու մանրամասնեց. «Քաղաքացուն հարցաքննության ենթարկելու գործառույթը իր վրա պետք է վերցնի ոստիկանությունը, այնուհետև եթե ոստիկանությունն այդ գործառույթը իրականացնում է և գտնում է, որ տվյալ անձը սպառնում է ազգային անվտանգությանը, ապա դիմում է ԱԱԾ-ին: Երբ ոստիկանությունը հարցաքննություն չի իրականացրել, ապա անձին իրավունք չունի հարցաքննության կանչելու»:

Գնահատելով իրավիճակը՝ Վարդանը նշեց. «Նմանատիպ դեպքերում, որ ԿԳԲ-ով են փորձում, նույն ամսի 23-ի դեպքերի հետ կապված, նման բաներ տեղի են ունեցել 2011 թվականից առաջ, երբ, ըստ էության ևս, հստակ իշխանափոխության պահանջ կար: Իշխանություններն իրենց աթոռի կորստյամբ են վախեցած և այդպես փորձում են քաղաքացիներին վախեցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պետք է պայքարել ոչ թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, այլ հանուն սակագնի նվազեցմանը՝ հասցնելով 1կվ-ը 25 դրամի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031