Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյան. Հայաստանը միգրացիոն արտոնություններ չի ունենա

Հուլիս 08,2014 19:43

«Ռուսաստանի մուտքը արգելափակված է նաեւ այն մարդկանց համար, ովքեր Ռուսաստանում չեն եղել, չեն աշխատել»,- այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նա նշեց, որ Ազգային միգրացիոն ծառայությունը, աշխատելով Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ, փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր հայտնվել են նման վիճակում, եւ մոտավորապես 50-60 գործ արդեն շրջանառության մեջ է: Պարոն Եգանյանի խոսքերով՝ Ռուսաստանի մուտքը կարող են արգելել առնվազն տասը ծառայություններ, եւ նրանց Դաշնային ծառայությունն ընդամենը այդ ծառայություններից մեկն է, մնացածը այլ ծառայություններ են, որոնց մեջ են մտնում նաեւ Ազգային անվտանգության ծառայությունն եւ Ճանապարհային ոստիկանությունը: Նա համարում է, որ խնդիրը լուծված չէ, եւ խնդրի առարկայական որեւէ լուծում դեռ չի տեսնում, որովհետեւ օրենքը արդեն գործում է, իսկ Հայաստանի համար առանձին լուծում, նրա կարծիքով չի կարող լինել.

«Հայաստանի համար առանձին ինչ-որ մոտեցումները նույնպես լուրջ չեմ համարում, որովհետեւ սա միայն Հայաստանի խնդիրը չէ. Այս խնդիրը վերաբերում է, բոլոր այն նախկին խորհրդային երկրներին, ովքեր մեր վիճակում են գտնվում եւ ունեն աշխատանքային ձեռքեր, որոնց զբաղվածությունը հնարավոր է ունենալ Ռուսաստանում»:

Հարցին, թե Մաքսային միության անդամակցելուց հետո Հայաստանը կունենա՞ արտոնություններ, պարոն Եգանյանը պատասխանեց՝ «Դա ուրիշ օպերայից է», քանի որ հստակ պատկերացում չկա, թե այնտեղ ի՞նչ կլինի: Նա համարում է՝ Մաքսային միությանն անդամակցելը ունենալու է երեք կարեւոր հետեւանք՝ ապրանքների ազատ տեղաշարժ, ապրանքների ազատ տեղաշարժ եւ աշխատուժի ազատ տեղաշարժ.

«Մաքսային մտնելուց հետո էլ՝ այդ օրենքը մեխանիկորեն չի վերանում: Ամբողջ հարցը նրանում է, որ այս մարդիկ, նրանց գնահատականով, անօրինական միգրանտներ են՝ իրենք խախտել են Ռուսաստանի Դաշնության օրենքները: Այն, որ Հայաստանը մտավ մաքսային դաշտ նշանակո՞ւմ է, որ միգրանտները օրենքը չեն խախտե՞լ»:

Անդրադառնալով ընդհանուր միգրացիոն վիճակին՝ Ռուբեն Եգանյանը նշեց՝ համեմատած 1993 թվականի հետ, երբ տարեկան արտագաղթում էր մոտ 200.000 մարդ, վիճակն այնքան էլ ծանր չէ՝ միջին հաշվով տարեկան արտագաղթում է 30.000 մարդ, որը կազմում է ավելի քան Հայաստանի բնակչության 1 տոկոսը.

«Ոչ միայն մարդկային ռեսուրսներն են պակասում, այլ ժողովրդագրական ռեսուրսն է պակասում, ընդ որում գնացող մնացողների մեծ տոկոսն են կազմում երիտասարդները՝ սեռային ոչ հավասար համամասնությամբ՝ հիմնականում տղամարդիկ, պակասը՝ կանայք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031