Շիրակի մարզի կարկտահարված Հովտաշեն գյուղ այցելելուց ու գյուղացիների բորբոքված ելույթները լսելուց հետո, գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր ուղևորվեց նաև Վարդաքար համայնք: Այստեղ, իհարկե, նախարարին չանպատվեցին, ինչպես նախորդ գյուղում, բայց Հանրապետական կուսակցության անգործության համար պատիվ պահանջեցին նախկին ՕԵԿ-ական նախարարից: Մինչ նախարարը խոսում էր այն մասին, թե հանձնաժողով են ստեղծելու, վնասի չափերը ճշտելու են, ու ակտավորելու են ըստ դրա, գյուղացիներից մեկը մոտեցավ Սերգո Կարապետյանին ու ասաց. «Պարոն նախարար, շատ կներեք, հույս կա՞ մեզ օգնելու, որովհետև գյուղի 90 տոկոսը ձայն տվեց Հանրապետականին ու միշտ խաբված ենք` մեր դպրոցի հարցով խաբված ենք ու ամեն հարցով խաբված ենք, ոնց որ մեր համայնքը քարտեզի վրա գյուղ չներկայանա»:
Գյուղնախարարը , անակնկալի գալով ու անհարմար վիճակի մեջ հայտնվելով, գյուղացիներին հորդորեց իրենց գյուղը չառանձնացնել մյուսներից: «Չէ, մեր համայնքում չափից ավելի շատ են, ոռոգման ջուրը խնդիր է, խմելու ջուրը խնդիր է, ճանապարհները խնդիր են…. »: Նախարարն ասաց, որ ճանապարհները բոլոր գյուղերում էլ նույն վիճակում են, և եթե կառավարությունը հնարավորություն ունենա, կօգնի: «Ուրեմն էս հարցում էլ հնարավորություն չի ունենա, էդ դեպքում անիմաստ ժողովրդին հավաքելը ո՞րն », -հակադարձեց գյուղացին:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ