Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջադեպ` ՀՀ վարչական դատարանում. դատական կարգադրիչը սպառնաց իրավապաշտպանին. (Տեսանյութ)

Հուլիս 08,2014 18:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչական դատարանում, երբ քննվում էր ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանի (նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան), դատավորի որոշմամբ խոչընդոտվեց լրագրողների գործունեությունը` նրանց թույլ չտալով տեսալուսանկարահանել: Խնդիրն այն էր, որ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը առարկեց, որ կատարվի տեսալուսանկարահանում:

Արդեն, երբ նիստն ավարտվեց, լրագրողները փորձեցին տեսալուսանկարահանումներ կատարել լրագրողական նյութն ամբողջացնելու համար: Նիստի ավարտից հետո ոստիկանության ներկայացուցիչ կանայք, թղթով դեմքերը փակելով, դուրս եկան դատական նիստերի դահլիճից: Սակայն լրագրողների աշխատանքը կրկին խոչընդոտվեց, այս անգամ ոմն դատական կարգադրիչի կողմից, որի ինքնությունը այդպես էլ չբացահայտվեց:

Փորձեց միջամտել նշված դատական գործով ներկայացուցիչ, իրավապաշտպան Տիգրան Եգորյանը: Նրա` ներկայանալու հորդորին չպատասխանեց դատական կարգադրիչը, ինչպես նաև դատական կարգադրիչի անունը չասացին ոչ մյուս կարգադրիչները ոչ էլ ստորաբաժանման ղեկավարը, որպեսզի իրավապաշտպանը կարողանա բողոք ներկայացնել տվյալ դատական կարգադրիչի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ` ծառայության ընթացքում:

Ավելին, իրավիճակը հասավ նրան, որ նույն այդ կարգադրիչը փաստաբանի երեսին դուռ շրկխացրեց` սպառնալով, թե դեռ մենք կհանդիպենք:

Դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավարն էլ, ով կրկին չցանկացավ հայտնել տվյալ դատական կարգադրիչի անունը, խնդրեց իրեն էլ չտեսալուսանկարահանել` Տիգրան Եգորյանին հրավիրելով «առանձին զրույցի»: Երբ փաստաբանը ցանկացավ հրապարակային զրուցել` ստորաբաժանման ղեկավարը նշեց, թե «Ինչ է`հիմա դուք այստեղ ֆոտոսեսիա՞ եք անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031