Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը կազմել եւ հրատարակության է պատրաստել «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը: Այն խմբագրել է Հովիկ Չարխչյանը: Շապիկին Հենրիկ Սիրավյանի «Փարաջանով» կտավն է:
Գրքում բացի Գարի Կունցեւի «Կար-չկար մի Փարաջանով» վիպակից, տեղ են գտել նաեւ ուկրաինացի կինօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարները, Կունցեւի դստեր տրամադրած «Արաբեսկները»: Հարմաշը իր փարաջանովյան լուսանկարների համար հոնորար չի պահանջել, Արայիկ Մանուկյանին գրել է, թե ուկրաինական ժողովուրդն ու ուկրաինական կինեմատոգրաֆը պարտք է հայ ժողովրդին՝ առաջ, այսօր եւ ապագայում, որ իրենց նվիրել է Փարաջանով:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ «Կար-չկար մի Փարաջանով» գրքի շապիկը: