Երեկվա կարկտահարությունից 100 տոկոսից ավելի վնաս կրած Շիրակի մարզի Հովտաշեն համայնքում գյուղացիներից մեկը գյուղնախարար Սերգո Կարապետյանին հարցրեց, թե չե՞ն կարող արդյոք հզոր հակակարկտային կայան տեղադրել:
«Մի միլիոն վարկ ունեմ, ինչո՞վ պիտի փակեմ…Էդ օֆշորային տնտեսություն կարող եք անել, նախարարների համար դաչա շինել, բայց մի կուչկա չեք կարող բերել ու ստեղ դնե՞լ: Էս երկիր չէ , նախարար ես, բա ինչի՞ համար է մեր նախարարությունը, որ էդպես է , մենք ոչ մեկին էլ չենք ենթարկվում», զայրացավ գյուղացին:
Հովտաշենի մեկ այլ բնակիչ էլ Շիրակի մարզպետին ու գյուղնախարարին ասաց, որ եթե գյուղացուն հատկացվող օգնությունը պիտի փողով լինի, դա իրենց պետք չէ, դա արդեն օգնություն չէ, այլ թալան է: «Գնանք Թուրքիայի կառավարությանը դիմենք, մտնենք թուրքի ձեռքի տակ, ապրենք»:
Շիրակի մարզպետն արձագանքեց. «Զայրացած եք, այդպես եք խոսում», որին գյուղացին հակադարձեց. «Չէ, ջղայնացած չեմ, սալյարկան էլ պիտի անվճար տաք, սերմացուն էլ, պարարտանյութն էլ, թե չէ գյուղացին մեռել, պրծել է, եթե հնարավոր չէ, դիմենք Թուրքիայի կառավարությանը, նեգրից վատ ենք ապրում, նեգր ենք դարձել»:
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետը գյուղացուն դիտողություն արեց, թե՝ դու իրավունք չունես նեգրերին վիրավորել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էս մարզպետ է , թե բուտաֆորիա?