«Մեր հերոսի արձանն ենք բացում էլի: Պետք չէ համեմատություններ անել արձանների միջեւ, որովհետեւ Մովսես Գորգիսյանը մեր ազգային հերոսն է, ու ազգովի ենք հարգում ու ընդունում: Իր տեսակը մեզ համար շատ ընդունելի է: Եվ փորձում ենք, որ Մովսես Գորգիսյանի ոգեւորությունը, որ նրա գեների մեջ էր ու բոլոր ազգային մտածելակերպ ունեցողների ոգեւորությունը տարածվի մեր ժողովրդի մեջ»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանի այգիներից մեկում ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրու բացումից հետո ասաց Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը` պատասխանելով մեր հարցին, թե hասարակական մեծ աղմուկից հետո հնարավո՞ր է Անաստաս Միկոյանի արձանը չտեղադրվի:
Նա չպատասխանեց հարցին, թե ազգային այլ հերոսներ չունե՞նք, որոնց արձանները արժեր տեղադրել եւ նախապատվությունը չտալ Անաստաս Միկոյանի արձանին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ