Այսօր Շենգավիթ վարչական շրջանի այգիներից մեկում բացվեց ազատամարտիկ, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրին, իսկ այդ այգին էլ անվանակոչվեց ազատամարտիկի անունով:
«Սա հերթական հուշակոթողներից մեկն է, որ ի պատիվ ու ի հիշատակ Մովսեսի՝ տեղադրվում է, բայց այսօր այս կոթողն ավելի շատ սթափության կոչ է անում, որպեսզի մենք ամենքս մեկ անգամ եւս արժեւորենք ու գնահատենք մեր հայոց անկախ պետականությունը: Ես կարծում եմ, որ սա պատմական ու քաղաքական ժառանգություն է՝ ի խոնարհում 1988-ի ազգային-ազատագրական շարժման զարթոնքի և պայքարի, ինքնորոշման ու հաղթանակի: Կարծում եմ, որ այս հուշակոթողին յուրաքանչյուր մարդ պետք է սրտի տրոփյունով մոտենա և իր ծաղիկը դնելուց առաջ գիտակցի, որ իր խոնարհումը պետք է բերի ոչ միայն ազգային հերոս Մովսես Գորգիսյանին, այլ նաև բոլոր այն հայորդիներին, ովքեր պայքարել են անկախության և պետականության վերականգնման համար»,-ասաց Մովսես Գորգիսյանի կինը` Ռուզաննա Գորգիսյանը` հիշեցնելով ամուսնու խոսքերը` «Ազգին ծառայելով է որոշվում ազգությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև