Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՄԱԿ-ի գրասենյակները տեղափոխվեն Ստամբուլ, Հայաստանը կմեկուսացվի ՄԱԿ-ի գործունեությունից»

Հուլիս 08,2014 16:36

Այսօր` հուլիսի 8-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ Հայաստանը բացարձակապես ուշադրություն չի դարձնում տեղեկատվական պատերազմին: Նրա խոսքերով`չնայած` արեւմտյան բոլոր հեռուստաընկերությունները քարոզչություն են անում, սակայն Հայաստանում հակառակ մոտեցումն է.
«Մեզանում, կարծես թե բոլորն ամեն ինչ գիտեն: Ենթադրենք` Ալիեւը վեր է կենում, ասում է, որ Երեւանը պատմական Ադրբեջանի տարածք է, բայց մենք չենք պատասխանում, որովհետեւ բոլորն ամեն ինչ գիտեն: Բայց ոչ ոք ոչինչ չգիտի: Իրենք իրենց բարբարոսաբար են պահում, ոչ մեկին դուր չի գալիս այդ կռիվը, իսկ մենք շատ ակադեմիական ոճով, իմաստուն լռում ենք` սխալ է»:

Տիկին Դանիելյանը նշեց, որ երեք նամակ են ուղարկել ՄԱԿ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Թուրքիա նախատեսված տեղափոխության կապակցությամբ: Նա տեղեկացրեց, որ որոշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանն աշխատելու է անմիջապես Նյու Յորքի հետ.
«Այն բարձրորակ փորձագետները, որոնց հետ մենք աշխատում էինք Բրատիսլավայում, իրենք չեն ուզել գնալ Ստամբուլ եւ դուրս են եկել աշխատանքից, իսկ Թուրքիան էլ ասել է` խնդիր չէ. Ես իմ մասնագետներին կփոխհատուցեմ»:

Սակայն տիկին Դանիելյանը մտավախություն ունի, որ մյուս գրասենյակները եւս կարող են տեղափոխվել Ստամբուլ, այդ դեպքում` նրա կարծիքով՝ Հայաստանն ամբողջապես կմեկուսացվի ՄԱԿ-ի գործունեությունից: Բնապահպանը նշեց, որ գրասենյակները տեղափոխվում են այն երկրներ, որոնք այդ տարածաշրջանում կոնֆլիկտային չեն.
«Հիմա Թուրքիան դառնում է ՄԱԿ-ի համար կենտրոն, մենք գնալու ենք Ստամբուլ` ապացուցենք, որ այո’ Եղեռն է եղել, մենք որեւէ հարց չենք կարողանալու լուծել. Ակնհայտ է` նրանք այնտեղ օգտագործելու են իրենց հսկայական ազդեցությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031