Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվեց, որ ոստիկանության ներկայացուցիչը չկաշկանդվի

Հուլիս 08,2014 16:31

Այս պահին ՀՀ վարչական դատարանում քննվում է ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ Նախախորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանի (նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան): Հայցը վերաբերում է 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ի շարժման ընթացքում տեղի ունեցած դեպքերին:

Դատարանի դահլիճում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը հայտարարեց, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով պահանջում են պատասխանատվության ենթարկել Վարդան Գերավետյանին:
Նշենք, որ ոստիկանության ներկայացուցչի առարկության պատճառով դատարանի դահլիճում արգելվեց լրագրողներին տեսանկարահանումներ իրականացնել դռնբաց դատական նիստի ընթացքում:

Ոստիկանության ներկայացուցիչը պատճառաբանեց, թե տեսալուսանկարահանումն իր անձնական կյանքին է բացասաբար անդրադարձել, այդտեղ իրեն վարկաբեկելու միտում է տեսնում:

Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը սա որակեց որպես «մերկապարանոց և անհիմն» հայտարարություն և մանրամասնեց. «Մարթա Մելիքսեթյանը աշխատավարձ է ստանում հանրության կողմից հավաքվող հարկերի արդյունքում ձևավորված պետբյուջեի հատկացումներից: Եթե իր աշխատանքային պարտականությունները նա վատ է կատարում և խուսափում է հրապարակայնությունից, դա իր խնդիրն է: Նա դատավարության պրոֆեսիոնալ մասնակից է, հանրությանը չի մտահոգում նրա կաշկանդվելու հանգամանքը: Նա պիտի ունակ լինի անգամ վրդովեցնող հրապարակումները տանել՝ որպես հանրային ծառայող ու պետական ներկայացուցիչ: Ուստի դատարանը կողմին չկաշկանդելու, նրա աշխատանքային պարտականությունների կատարման համար ավելի լավ պայմաններ ստեղծելու պատճառաբանությամբ ուղղակի իրավունք չունի տեսալուսանկարահանումը դատական դահլիճում արգելել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031