Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանն այդպես էլ չի ունեցել սեփական քաղաքականության դոկտրին»

Հուլիս 08,2014 16:29

«Դիվանագիտության կորպուսի վիճակը տարիներ շարունակ բավականին անհանգստացնող է»,- այսօր՝ հուլիսի 8-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ իրեն անհանգստացնում է արտաքին քաղաքական դոկտրինի բացակայությունը, քանի որ տարիներ շարունակ խոսվում է դրա մասին, եւ երբ որ 1991 թվականին առաջին նախագահի խորհրդատուն էր Ժիրայր Լիպարիտյանը, այդ ժամանակից Հայաստանը ունեցել է աղավաղված արտաքին քաղաքականություն եւ արտաքին քաղաքական դոկտրինի բացակայություն: Նա հավելեց, որ երբ Վարդան Օսկանյանը դարձավ Արտաքին գործերի նախարար, շարունակեց նույն գործողությունները.
«Մենք, փաստորեն, չէինք իմանում` ի՞նչ է տեղի ունենում Արցախի հարցում: Մի բան հստակ էր` Արցախը դուրս հանվեց այդ բանակցային գործընթացից: Մենք, փաստորեն, տեսնում ենք արդյունքները, բայց չենք տեսնում այդ ի՞նչ դոկտրինի ներքո է»:
Տիկին Ալավերդյանը համարում է, որ արտաքին քաղաքականությունը երկրի գործող նախագահի գործառույթն է, եւ պետք չէ ստեղծված իրավիճակում մեղադրել արտաքին գործերի նախարարին.
«Ես համոզված եմ եւ շատ ցավով պետք է նշեմ, որ Հայաստանն այդպես էլ չի ունեցել սեփական քաղաքականության դոկտրինը: Ես կարծում եմ, որ Հայաստանը սկզբում գտնվում էր Արեւմուտքի ազդեցության տակ, իսկ հիմա գտնվում է Ռուսաստանի արտաքին դոկտրինի ազդեցության ներքո»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031