Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարվեցին երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողները

Հուլիս 08,2014 16:20

8 հուլիսի, 2014, Երևան – Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ երեքշաբթի` հուլիսի 8-ին, ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը:

Առաջին մրցանակը` նոութբուքը ստացավ ուսանող Գևորգ Սինանյանը` Սյունիքի մարզի Գորիս քաղաքից, երկրորդը` նեթբուքը կհանձնվի երևանցի ուսանող Էմմա Աղլամազյանին, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանող Գայանե Գեղամյանը:
Դեսպան Տրայան Հրիսթեան բավարար համարեց վիկտորինայի արդյունքները: «Նշանակալի է, որ վիկտորիային մասնակցած մարդկանց մեկ երրորդը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ», ասաց դեսպանը:

«ԵՄ-ը Հայաստանում» երկրորդ վիկտորինան բաց էր մոտ երկու ամիս` ապրիլի 29-ից մինչև հուլիսի 1-ը` ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն: Վիկտորինային մասնակցել են 1489 անգամ հայերենով և 340` անգլերենով: Թեև առաջին վիկտորինան բավականին բարձր մասնակցություն ուներ, երկրորդ վիկտորիային ներգրավվել են 250-ով ավելի մասնակիցներ` 2014թ. մասնակցությունը հասցնելով 1829-ի: Վիկտորինայի մասնակիցներից բոլոր հարցերինհայերենով ճիշտ պատասխաններ են տվել 505, իսկ անգլերենով` 158 մասնակից: Այդպիսով ճիշտ պատասխանողները կազմել են ընդհանուր մասնակիցների ռեկորդային բարձր` մոտ 36 տոկոսը: Նախորդ տարի այդ նույն ցուցանիշը կազմել էր գրեթե 20 տոկոս:

Ի հավելումն հիմնական մրցանակների, որոնք կհանձնվեն հուլիսի 17-ին, կտրամադրվեն նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակներ, և կկազմակերպվի մեկօրյա միջոցառում` ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն վիկտորիային ու բոլոր հարցերին կտան ճիշտ պատասխաններ: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031