Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը նորմալ է տարել Բրազիլիայում իր երկրի ֆուտբոլի հավաքականի կրած պարտությունը

Հուլիս 08,2014 16:14

Ֆրանսիացի եւ հայ հեծանվորդների մասնակցությամբ Հայաստանում այսօր մեկնարկած բազմօրյա հեծանվավազքի առիթով Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է տարել ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում իր երկրի հավաքականի` Գերմանիայից 0:1 հաշվով կրած պարտությունը:

«Երեւի թե` նորմալ: Որովհետեւ Ֆրանսիայի ազգային հավաքականը աշխարհի առաջնությունում առաջ գնաց այնքան, որքան այդ պահին կարող էր: Մեր ազգային ընտրանին կարող է հպարտ լինել այն ամենով, ինչ արեց: Ես հույս եմ տածում, որ երկու տարի հետո արդեն Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը կկրկնի 2000 թվականին գրանցած հաջողությունը», – պատասխանեց դեսպանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031