Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ եվրոպական քննադատության մեջ հայերի մեղքը կա. Իլհամ Ալիև. Contact

Հուլիս 08,2014 16:13

Երբ Եվրախորհրդում Ադրբեջանին քննադատում են մարդու իրավունքները խախտելու համար, այդտեղ էլ է Հայաստանը մեղավոր, այդպես է կարծում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Կոնտակտ»-ի փոխանցմամբ, հուլիսի 7-ին դիվանագիտական մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է.

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական լոբբի է գործում, ինչպես նաև կան պատգամավորներ, որոնք կանխակալ դիրքորոշում ունեն Ադրբեջանի նկատմամբ», – ասել է նա և նշել, որ «մեծ հաղթանակ» է համարում ԵԽԽՎ-ում Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի տապալումը:

Ալիևն ընդգծել է, որ երբեք Ադրբեջանի հասցեին քննադատություն չի լսել եվրոպական երկրների առաջնորդներից.

«Ոմանք, որ իրենց այստեղ ընդդիմություն կամ իրավապաշտպան են կոչում, կարծում են, որ ինչ-որ մեկը մեզ մի բան կասի ու մենք կկատարենք: Նրանք միամիտ մարդիկ են, – ասել է նա, – 11 տարվա ընթացքում երկկողմ բանակցությունների ձևաչափում ոչ մի անգամ ինձ մի խոսք չեն ասել՝ կապված մեր ներքին քաղաքականության հետ»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031