Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ Արտաշատի նստավայրում այսօր նշանակվել էր ամուսնու կողմից հասցված՝ 21 դանակի հարվածներից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական քննությունը:
Դատական նիստը նշանակվել էր ժ.14-ին, 2-րդ դահլիճում:
Դատարան ներկայանալով՝ հայտնաբերեցինք նիստերի դահլիճի դուռը փակ:
Չկային կողմերից եւ ոչ ոք:
Կարդացեք նաև
Դատական կարգադրիչը Aravot.am-ի հարցին, թե ինչ պատճառով է դուռը փակ, պատասխանեց, որ ամբաստանյալը վատառողջ է եղել, նիստը այդ իսկ պատճառով տեղի չի ունենա:
Հաջորդ հարցին, արդյոք, նա բերվե՞լ էր դատարան, կարգադրիչն ասաց՝ տեղյակ չէ:
Ռ.Մ.