Այսօր կեսգիշերին կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին` Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը:
Խաղի մեկնարկից առաջ երկու հավաքականների գլխավոր մարզիչները խոսել են իրենց նպատակների մասին:
Իոահիմ Լյով: Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. «Մենք բոլորս գիտենք, թե որքան ուժեղ են բրազիլացիները: Տանտերերը սկզբից էլ ֆավորիտ են համարվել եւ մինչեւ այս պահը հիանալի են կատարել այդ դերը: Հոգեբանական ճնշումը ֆուտբոլիստներին կաթվածահար չի արել: Լավ է, որ տանտերերն այսքան հեռու են գնացել: Բայց մենք վստահ ենք մեր ուժերին: Իմ ֆուտբոլիստները ֆիզիկապես եւ հոգեպես իրենց գերազանց են զգում: Մենք տակտիկական պլան ենք մշակել եւ բրազիլացիներին իսկական ճակատամարտ ենք տալու: Կարծում եմ` կիսաեզրափակչում Գերմանիայի եւ Բրազիլիայի հաղթանակի շանսերը հավասար են: Եզրափակիչ մտնելու հարցում որոշիչ կլինեն մանրուքները»:
Լուիշ Ֆելիպե Սկոլարի: Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. «Մենք չունենք Նեյմար: Բայց նրա մասնիկը մնացել է հավաքականում: Նա շատ բան է արել թիմի համար եւ եկել է նրան պարտքը վերադարձնելու ժամանակը: Այս խաղում մենք միայն մեզ համար չենք խաղալու: Մենք խաղալու ենք Նեյմարի եւ ամբողջ երկրի համար: Մենք պարտավոր ենք Բրազիլիային չեմպիոն դարձնել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ