Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուղա՞կ վարորդների համար

Հուլիս 08,2014 15:33

Տավուշի մարզի վարորդները բազմիցս մեզ բողոքել են, որ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ բնակավայրի մուտքը եւ բնակավայրի տարածքի ավարտը նշող ճանապարհային նշանները տեղադրված են գյուղի փաստացի կառուցապատման գոտուց, բնակավայրի սկզբից մոտ 800 մետր հեռավորության վրա: Մեզ բողոքելով՝ վարորդները հույս ունեն, որ պատկան մարմինների պաշտոնյաները կշտկեն իրավիճակը:
Նախկինում Իջեւան եւ Դիլիջան քաղաքների ցուցանակները տեղադրված էին այդ քաղաքներից բավական հեռավորության վրա, մեր հրապարակումներից հետո դրանք տեղափոխվեցին:

Դիլիջան եւ Իջեւան քաղաքների ցուցանակները փոխվեցին իրավասու մարմիններին Տավուշի ՇՊԱԿ-ի դիմումի մասին մեր հրապարակումից հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031