Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանները նամակով դիմել են ՀՀ նախագահին (Տեսանյութ)

Հուլիս 08,2014 15:29

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում տեղեկացրեց, որ մի քանի բնապահպաններ եւ բնապահպանական հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են ՀՀ նախագահին, քանի որ Ազգային ժողովի կողմից հունիսի 21-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում կան մի շարք խնդրահարույց դրույթներ: «Օրենքն իր բովանդակությամբ հակասում է Հայաստանի կողմից կնքված և վավերացված Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, չի բխում մեր երկրի բնապահպանական և ժողովրդավարական սկզբունքներից, չի նպաստում բնապահպանական խնդիրների լուծմանը»:

Ասուլիսի ընթացքում «Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը ներկայացրեց, որ իրենք դիմել են նախագահին, քանի որ մի շարք դրույթներ նոր ընդունված օրենքում անհասկանալի են եւ ցանկանում են, որպեսզի նախագահը՝ մինչ օրենքը ստորագրելը թույլ տա այն վերանայել. «Նոր օրենքում տեղ գտած դրույթները հակասում են Օրհուսի կոնվենցիային, օրինակ Օրհուսի կոնվենցիայի համաձայն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացները, հանրային մասնակցության մեխանիզմները պետք է ավելի պարզեցվեն, վերացվեն բոլոր տեսակի խոչընդոտները, սակայն նոր օրենքով ավելի է բարդացվել գործընթացը, նվազագույնի է հասցվել հանրային մասնակցությունը այդ գործընթացում, չեն սահմանվել հստակ մեխանիզմներ»:
Նազելի Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագահին ուղղված նամակում նաեւ ցանկանում են հստակեցնել ծանուցման ժամկետի վերաբերյալ կետերը. «Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն նշել է, որ որոշումների ընդունման գործընթացում հանրությունը պետք է տեղեկացվի հնարավորինս շուտ՝օրենքով սահմանված 30 օր ծանուցման ժամկետը պետք է երկարացվի, նոր օրենքում՝ հակառակը, այն կրճատվել է և սահմանվել 7 օր»:
Նամակում բնապահպանները նաեւ անդրադարձել են բնապահպանական փորձաքննության գործընթացում մասնակցող անձանց պարտականությունների վերաբերյալ կետին. «Եթե 1995 թվականին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» օրենքում հստակ նշված էր, թե բնապահպանական փորձաքննության գործընթացում մասնակցող յուրաքանչյուր մարմին ինչ պարտավորություններ ունի հանրության ծանուցման գործում, ապա նոր օրենքում պարտականությունների բաշխումը հստակ չի արված և պարզ չէ գործընթացի փուլերի հաջորդականությունը»:

Նազելի Վարդանյանը համոզված է, որ Հայաստանում չեն կատարվում Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները. «Կտրուկ ընկել է Հայաստանի վարկանիշը միջազգային կառույցներում, կոնվենցիան լիարժեք չի կիրառվում Հայաստանում, հասարակական հատվածը զրկվել է Կոնվենցիայի գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, մշտապես խախտվում են քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների իրավունքները»:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանն էլ վստահ է, որ երկրում ընդունված մեթոդաբանությամբ եւ մասնագիտական ընդունակություններով ընդհանրապես հնարավոր չէ Հայաստանում նոր օրենք գրել:

Մանրամասն՝ տեսանյութում


Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031