Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ակնհայտ է, որ պարոն Տեր-Պետրոսյանն ու պարոն Ծառուկյանն անկեղծ են»

Հուլիս 08,2014 13:32

«Այս իշխանությունները որքան էլ չընտրված են, չեն վախենում «Ժառանգությունից»: Վախենում են ժողովրդից»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի նախագահների հետ հանդիպման մասին խոսելիս՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իշխանափոխության ներուժը կա, թեեւ տարբեր կուսակցություններն ունեն իրենց առանձին ժամանակացույցը դրա համար. «Այս ամիսների ընթացքում եղել են տարբեր հանդիպումներ թե՛ փոքր խմբերով, թե՛ առանձին-առանձին կուսակցական ղեկավարների հետ: Պարոն Տեր-Պետրոսյանի եւ պարոն Ծառուկյանի համար կարող եմ ասել, որ ակնհայտ է, որ գործիչներն անկեղծ են: Դժվարանում են ժամկետների շուրջ պայմանավորվել, բայց, ընդհանուր առմամբ, միասնական գործելու հանձնառությունը կա: Իրենք օգոստոս են դրել, ինձ մնար՝ օգոստոսին ես չէի դնի: Բայց ոչինչ: Աշնանը պարզ կլինի: Թե մշակութային ժառանգության հարցով, թե հոսանքի սակագների հարցով, թե՛ կուտակային հարցով չպետք է ընկնենք հարցերի հետեւից, այլ կանխի այդ երեւույթը: Հուսով եմ, մենք այդ հեռանկարն ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031