Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. Անընդհատ շարունակվող թանկացումները երկիրը հասցրել են սոցիալական պայթյունի շեմին

Հուլիս 08,2014 12:50

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևանի վարչության հայտարարությունը
Առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակում մեր երկրի քաղաքացիների համար հերթական հարվածն է էլեկտրաէներգիայի գների թանկացումը, որը, բնականաբար, իր հերթին հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շղթայական թանկացմանը: Այս իրավիճակում, երբ Հայաստանի քաղաքացին արդեն իսկ ուտելու հաց չունի և բռնել է արտագաղթի ճանապարհը, նման որոշումը հղի է վտանգավոր և անհեռատես հետևանքներով: Սա, կարծես թե, մարտահրավեր է, ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Մեզ համար ընկալելի չէ իշխանությունների առաջ քաշած պատճառաբանությունները, թե պետական բյուջեն հնարավորություն չունի լրացնել էլեկտրաէներգիայի համար գանձվող գումարի փոխհատուցումը: Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը շատ լավ գիտի, թե որտեղից կարելի է գտնել այդ գումարները և, բացառապես, օրինական ճանապարհով: Եթե մեր երկրի տնտեսության մի ստվար հատված գտնվում է ստվերում՝ այսինքն չի հարկվում, եթե օլիգարխիան պատշաճ չի կատարում իր հարկային պարտավորությունները, ապա, բնականաբար, բյուջեում նաև գումար չի լինի: Մենք պահանջում ենք ծածկել այդ բացը հենց ստվերի կրճատման և օլիգարխիային հարկային դաշտ բերելու միջոցով:

Անընդհատ շարունակվող թանկացումները երկիրը հասցրել են սոցիալական պայթյունի շեմին: Իսկ առավել վտանգավոր և առավել պահանջատեր մարդ, քան սոված և երեխաներին հաց տալու հնարավորություն չունեցող քաղաքացին է, գոյություն չունի:
Ս.Դ. Հնչակյան կուսակցության Երևանի վարչությունը կոչ է անում վերանայել այս ժամանակավրեպ և անտեղի որոշումը՝ հաշվի առնելով ծանր տնտեսական իրավիճակն ու համատարած աղքատությունը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Երևանի վարչություն

Ատենապետ՝ պատմական գիտությունների թեկնածու Մանուկ Ստեփանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031