Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Լեպյոխինը` Հայաստանում ԱՄՆ-ի «դավադիր ծրագրերի» մասին (Տեսանյութ) 

Հուլիս 08,2014 12:46

ԱՄՆ-ը փորձում է խառնաշփոթ ստեղծել Հայաստանում`օգտագործելով ԼՂՀ խնդիրը: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հետեւողականորեն այս միտքն էր առաջ տանում ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: Դրանով նա բացատրեց ամերիկացի համանախագահ Ուորլիքի վերջին հայտարարությունները:

Բերելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից բազում օրինակներ, բանախոսը նկատեց, որ ԱՄՆ-ին պետք «դեմոկրատական հեղափոխությունների» իրականացումը, որպեսզի քաոս ստեղծի տարածաշրջանում: Նա կարծում է, որ օգտվելով ՌԴ-ի վերջին շրջանի լոյալ պահվածքից՝ ԱՄՆ-ը որոշեց, որ կարող է իր ազդեցության տակ վերցնել ողջ աշխարհը եւ հիմա փորձում է դա իրականացնել:

«Միեւնույն սցենարով է ԱՄՆ-ը գործում բոլոր տեղերում»,- ասաց բանախոսը ու կրկին բերելով Ուկրաինայի օրինակը` նկատեց, որ տնտեսական ու մշակութային զարգացման որեւէ հեռանկար չի առաջարկվում այն դեպքում, երբ երկրում քաոս է. «Խնդիրը`գործող իշխանության հեռացումն է եւ իշխանության բերել արեւմտամետ ուժի»:
Պարոն Լեպյոխինը շատ երկար բացատրեց ու հիմնավորեց, որ Հայաստանն այլ գործընկեր չունի, որը պատրաստ է այդքան բան անել իր համար: Միայն ՌԴ-ն է, որ կպահի ու կպահպանի Հայաստանը:

Այս առիթով մանրամասները` տեսանյութում

 

Լրագրողներից մեկի հարցին էլ`ՌԴ-ն ռոմանտիզմո՞վ է առաջնորդվում Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում, թե՞, այդուհանդերձ աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահ ունի, պատասխանեց` որոշ դեպքերում շահ, հիմնականում` ռոմանտիզմով:

Ուկրաինական օրինակից դրվագներ բերելով Վլադիմիր Լեպյոխինն ասաց, որ կան պետական շահեր ինչը ՌԴ իշխանությունն ապահովում է` ԵՏՀ շրջանակներում`եւ իր շահն է հաշվում եւ գումարը, բայց ուկրաինական զարգացումներից հետո մարդիկ Եվրոպա չեն փախչում, այլ ՌԴ եւ այնտեղ սովորական մարդկանց աջակցությունն են գտնում:
Ռուս պաշտոնյան քանիցս ընդգծեց, որ ԵՏՀ եւ ՄՄ-ի շրջանակներում որեւէ երկիր, այդ թվում նաեւ ՀՀ-ն իր սուվերենությունը չի կորցնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031