«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը իր առաջին ցուցմունքում ասել է, թե ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անուններով եւ նրանց ստորագրությունը կեղծելով Կիպրոսում բանկային հաշիվ է բացել, որ իր համար «կռիշ լինեն»: Իսկ հիմա էլ իր ցուցմունքներում գրում է, թե այդ հաշիվները նրանց անուններով բացել է, որպեսզի նվեր տա: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:
«Ու՞մ փողերն է նվեր տվել: Իր հոր փողերն է նվեր տվել: Ինչի՞, ես այդ գումարը տվել էի աշխատատեղեր բացելու՞ համար, թե՞ Սարգսյանին ու Կճոյանին նվեր անելու համար: Նվեր թող գնա իր կնոջն անի, իր տունը անի, մի շիշ արաղ առնի կամ մատանի: Բա ինչի՞ ինձ կամ մյուսին նման նվերներ չի անում: Ինչի՞ նման նվեր է լինում, բայց փողերս վերցնում, Կճոյանին մեքենա է առնում: Ինչի՞, նման նվեր է լինու՞մ»,-ասաց Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, թե սպասում է, որ իրեն էլ կանչեն հարցաքննության:
Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը ասել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե ցուցմունքներում Ա. Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին հիշատակե՞լ է արդյոք, նրանց հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասել էր. «Ոչ, նա նրանց չի հիշատակել, հետեւաբար նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Բացատրել հնարավոր է ամեն ինչ: Օրինակ, հարեւան երկրից մեկին մեղադրում են գազանային սպանության մեջ իսկ նա այսպես է ներկայացնում դեպքը: «Ես ինձ համար կանգնած մանդարին էի ուտում իսկ ահա այդ ապուշը սայթակեց ու ընկավ դանակիս վրա: Վեր բարձրացրի, օգնեցի իրեն, իսկ նա նորից ընկավ դանակիս վրա! Ու այդպես կրկնվեց մի 6 – 7 անգամ:»