«Հայաստանի իշխանությունները բավական կոշտ դրեցին հարցերը`մասնավորաբար, ԼՂՀ-ի սահմանների ու սահմանակետերի հետ կապված, որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի մասով եւ այլն»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հիմնավորելով այն իրողությունը, թե ինչո՞ւ Հայաստանը չդարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, ասաց ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները իրենց բավական ճիշտ պահեցին Աստանայում`քանի որ այդ կոշտությունը բխում էր ՀՀ-ի շահերից, ինչն էլ պատճառ դարձավ, որ Ղազախստանի նախագահն արտահայտի իր դիրքորոշումը, որն էականորեն տարբերվում է ՀՀ իշխանությունների տեսակետից:
Հիշեցնենք,մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահը Հայաստանի անդամակցության մասով պայման է առաջ քաշել՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Այդ իրադարձություններից արդեն մեկ շաբաթ անց, Ծաղկաձորում, ՀՀԿ երիտթեւի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Նազարբաեւին, ըստ էության համաձայնելով նրա դիտարկումների հետ եւ հայտարարելով, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է եւ ո՞վ է ասել, որ Հայաստանը պետք է ԼՂՀ-ի հետ մտներ ԵՏՀ: Ինչո՞ւ է այդ դեպքում պրոցեսը դանդաղում`լրագրողներից մեկի հարցին, Վլադիմիր Լեպյոխինն ասաց, որ իր կարծիքով Աստանայում Հայաստանին «քաղաքական դիտողություն» անելով իրականում Ղազախստանը ՌԴ-ին էր դիտողություն անում, որը արագացնում էր Հայաստանի անդամակցության գործընթացը: Իսկ Բելառուսի նախագահը իր լռությամբ` իր դրական վերաբերմունքը հայտնեց Ղազախստանի նախագահի դիրքորոշմանը:
Վլադիմիր Լեպյոխինը տեղեկացրեց նաեւ , որ առաջիկայում տեղի կունենա Պուտին-Սարգսյան հանդիպում կամ հեռախոսազրույց, քանի որ ՌԴ-ն լոբբիստական գործունեություն է տանում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը Հայաստանի համար հարմարավետ պայմաններով լինի: «Կարելի է ասել, որ ՌԴ-ն եթե լավ կանգներ Հայաստանի կողքին ամեն ինչ լավ կլիներ, բայց Եվրասիական միությունը Եվրոպական միություն չէ եւ այդտեղ ՌԴ-ի դոմինանտության հարց չկա, ինչպես Եվրոպական միությունում է`շատ չինովնիկներ բարձր աշխատավարձեր են ստանում ՀԲ-ից, ԱՄՆ-ից: Այստեղ փոխհամաձայնությամբ են որոշումներն ընդունվում եւ ՌԴ-ն չի կարող սուվերեն Ղազախստանի դիրքորոշման վրա ազդեցություն ունենալ»,- ասաց նա`հավելելով, նաեւ որ իր գնահատմամբ հետխորհրդային երկրորդ սուվերեն պետությունը Հայաստանն է:
ԱՄՆ-ի բացասական դերի եւ նրա աշխարհաքաղաքական նկրտումների մասին Վլադիմիր Լեպյոխինի դիտարկումները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, մամուլի ասուլիսն ընթանում էր ռուսերեն լեզվով, ինչը վրդովվեցրեց ասուլիսին ներկա որոշ լրագրողների: Հիշեցնելով, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ասուլիսավարից`«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարից պահանջեցին, որպեսզի հայերեն թարգմանություն ապահովվի: Սակայն պահանջն անտեսվեց լուռ անտարբերությամբ: «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Պողոսյանն ի նշան բողոքի`լքեց սրահը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կեցցե «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը:
Мы еще должны благодарить Назарбаеву. Почему он и Лукашенко против Армении в ТС? Раболепие армянского лидера в отношении России известно всем. Лукашенко и Назарбаев отлично блокируют Россию, когда им надо. Армения в ТС, это лишний голос в копилке РФ. И еще. Думаю у России свои виды в отношении Армении. Принимая Армению в ТС, Россия должна мирится с независимостью Армении в рамках ТС. Зачем им это надо? Без Украины, перспективы ТС весьма туманны для России. А Армению Россия может просто “присоединить” к России. Как Крым. Без ТС. Важны не слова. Важны дела. Россия безудержно вооружает Азербайджан. Россия выкручивает руки С. Саргсяну, дабы вывести вопрос Карабаха из рамок ОБСЕ и ввести в Арцах своих миротворцев. Зачем? Чтобы усилить свое влияние в регионе? Не конкретно и расплывчато. Потому и не правильно. Несколько тысяч миротворцев увеличат вес России в регионе? Россия может десятикратно увеличить состав своих баз в Армении и армяне не будут возражать. Зачем нужны эти миротворцы? Чтобы контролировать вопрос Карабаха. Зачем? Нам это нужно? Нет. Не благодаря России мы отстаиваем Карабах, а благодаря нашей армии и международного вмешательство. Как Россия без международного вмешательство контролировала процессы в Карабахе, мы помним. Помнят жители Шаумяна, Геташена и Мардакетрта. Армянский народ не забудет имя генерала Самсонова и тех советско-российских “героев”, которые проводили этнические чистки армян в Карабахе. В пользу Азербайджанцев. Вот и ответ. Зачем нужны миротворцы России в Карабахе. Чтобы удобно было “сдать” Карабах. Вот и все. Надо иметь мужество смотреть фактам в глаза. Не предполагать, а видеть. Миротворцы смогут помочь азербайджанцам сокрушить Карабах, тем более если им помогут предатели из секретных служб, правящих кругов и Генштаба. В прямую, в пользу Азербайджана армяне не будут предавать. В пользу России будут. Предавали, предают и будут предавать. Увы. Так что, Назарбаеву и Лукашенко следует благодарить за этот пинок нам под зад.
Այո, կեցցեն մեր լեզուն, խաշն ու լավաշը!
Армянский народ не забудет имя генерала Самсонова
(Сафонова)
Ի տարբերություն ռուսաստանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ազգային շահերը համընկնում են. այն է՝ զսպել ռուս-թյուրքական էքսպանսիան Սև ծով-Անդրկովկաս-Կասպից ծովում:
300 տարի ռուսը հային «փրկում է թուրքից»: