ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ընդունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ոչ մի նախապայման:
Մի կողմ թողնենք այն, որ սույն քաղաքական գործիչը, հայտնվելով ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարի պաշտոնում, արդեն իսկ ըստ էության ցույց է տվել, որ իր հայտարարությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ի մասնավորի, Վահրամ Բաղդասարյանը քառյակի հայտնի 12 կետերի հռչակումից հետո հայտարարել էր, որ վերջապես Հայաստանում ձևավորվեց կառուցողական ընդդիմություն, բայց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայեցին, որ Վահրամ Բաղդասարյանը «ֆալստարտ» է տվել:
Խնդիրը տվյալ դեպքում, սակայն, արդեն «ֆալստարտը» չէ: Տվյալ դեպքում Վահրամ Բաղդասարյանը, մեղմ ասած, ուշացել է, որովհետև Հայաստանը, ըստ էության, ընդունել է Եվրասիական միությանն անդամակցելու նախապայմանները: Խոսքը ուղղակի նախապայմանների մասին չէ, սակայն, ըստ էության, այդ միությանը Հայաստանն անդամակցության գործընթաց է սկսել կամ հայտնվել է անդամակցության գործընթացում յուրօրինակ նախապայման կատարելով՝ Եվրամիության հետ Ասոցացման ու Խոր և Համապարփակ առևտրի համաձայնագրից հրաժարվելով: Սա մի նախապայման է, որը գուցեև այդպիսին չէ ուղղակի իմաստով, սակայն, ըստ էության, այս պահանջն է դրվել Հայաստանի առաջ, և պաշտոնական Երևանն արդեն իսկ կատարել է այդ պահանջը:
Սրանից ավելի մեծ նախապայման կարող էր իհարկե լինել՝ հրաժարվել Ղարաբաղից կամ Ղարաբաղի հարցում զիջումներ անել Ադրբեջանին: Մենք գիտենք, ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր նման պահանջներ դնում է Հայաստանի առաջ, սակայն այդ պահանջները առնվազն այսօր դեռևս իմպերատիվ բնույթ չունեն Ռուսաստանի օրակարգում, և Հայաստանը շատ հանգիստ կարող է դրանցից հրաժարվել, Մոսկվան էլ հասկանում է, որ իմպերատիվ կերպով պարտադրել դա այսօր Հայաստանին հնարավոր չէ, իրատեսական չէ, քանի որ կան Մինսկի խմբի համանախագահների հետ կապված մի շարք գործոններ:
Կարդացեք նաև
Եղիազար ԱՅՆԹԱՓՑԻ
Հոդվածն ամբողջությամբ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում