Լրահոս
Օրվա լրահոսը

Չէ, իսկապես ոչ մի ցանկություն չկա վիճաբանելու Սահմանադրական դատարանի նախագահի հետ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 08,2014 12:04

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատել է, որ եթե իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, իշխանության գլուխ կանգնած մարդիկ ինչ ուզեն, ինչպես ուզեն, այդպես էլ կանեն. «Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում»:

Սա, գիտեք, իրոք ուշագրավ է: Չէ, իսկապես ոչ մի ցանկություն չկա վիճաբանելու Սահմանադրական դատարանի նախագահի հետ: Նույնիսկ հակառակը: Բայց մի հարց, այնուամենայնիվ, ծագում է: Մասնավորապես, եթե միջին օղակներում վխտում են, կամ ինչպես ասվում է՝ «բորենիների համաստեղություն» է, ապա շատ ներողություն, իհարկե, բայց ո՞վ կամ ովքե՞ր են նրանց այդտեղ նշանակում եւ հանդուրժում դույն «աստղաբույլերը»:

Չէ՞ որ «վերին էշելոնների» զգաստությունը պիտի հենց նրա համար լինի, որ ցածրերում բորենիներ չվխտան: Եվ եթե դա է պատկերը միջին օղակներում, ապա ստորին օղակների նկարագրի առումով, ինչպես ասվում է՝ հաշիվներդ վերցրեք:

«Ի՞նչ է նշանակում սահմանադրություն. սահման դնել: Իսկ ինչի՞ն է սահման դրվում: «Որոգայթ փառացը» տալիս է դրա հստակ պատասխանը: Սահման է դրվում բոլոր այն մարդկանց իշխանությանը, ովքեր այդ իշխանությունը փորձում են օգտագործել հանուն իրենց փառքի»,- երեկվա քննարկման ժամանակ հանրամատչելի բացատրել է Գագիկ Հարությունյանը:

Դժվար է այս փուլում ասել, թե ինչպիսին կլինի նախատեսվող փոփոխությունների վերջնական տարբերակը, բայց եթե դրանով ու հետագայում գործելիք սահմանադրությամբ հենց այդ սահմանն էլ դրվի՝ այրող լավայի նման, ապա դա ողջունելի է:

Թեպետ ցանկացած օրենքի, այդ թվում՝ Մայր օրենք-սահմանադրության արդյունավետությունը մի հիմնական հանգամանքով է պայմանավորված. որքանո՞վ է այն գործում բացարձակապես բոլորի համար ու համահավասար:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031