Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանին զանգողները միջին օղակների՞ց են լինում. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 08,2014 11:38

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե իշխանության վերին էշելոններում ավելի զգաստ են, բայց «միջին օղակներում բորենիների համաստեղություն է ձեւավորվում»։

Գագիկ Հարությունյանը, հասկանալի է, դրա հետ կապ չունի։ «Բորենիների համաստեղությունը» կեղծում է ընտրությունները, ահաբեկում է մարդկանց, մարդիկ դուրս են գալիս բողոքի, քաղաքական ուժերը դիմում են Սահմանադրական դատարան, իսկ ինքը դուրս է գալիս ու երջանիկ ժպիտով ազդարարում՝ ամեն ինչ նորմալ է, էական խախտումներ չեն եղել, գնացեք տուն։ Բա իհարկե, բորենիներ են, մեկ էլ տեսար՝ կծեցին։
Կարեւորը՝ որ ինքը, որպես «վերին էշելոնի» ներկայացուցիչ, զգաստ լինի։ Ավելի ճիշտ՝ շարքային զինվորի պես զգաստ կանգնած։ Նույնիսկ երբ նախագահականից են զանգում՝ հերթական վճռի տեքստը թելադրելու։ Ի դեպ՝ զանգողները, որպես կանոն, միջին օղակներից են լինում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031