Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գորիսում արյուն ծախելը դարձել է բիզնես». «Իրատես de facto»

Հուլիս 08,2014 11:31

1992-94 թթ. Գորիսի քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանական կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը բազմիցս ահազանգել է տարբեր ժամանակներում Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ապօրինի արարքների ու նրա զոհերի մասին։ Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորներն այսօր էլ շարունակում են ահաբեկել իրենց համաքաղաքացիներին և մնալ անպատիժ։

…Ինչո՞ւ, չնայած ահաբեկումներին, բռնություններին, գորիսցիները նախընտրում են լռել եւ չբողոքել: Անգամ Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների ակնհայտ դաժանություններն են կոծկվում:

«Ցավոք, Գորիսում արյուն ծախելը դարձել է բիզնես։ Քանիցս մամուլում եղել են հրապարակումներ Լիսկայի ու նրա մերձավորների կատարած ահաբեկումների, ծեծի ու բռնությունների մասին։ Ես դատապարտում եմ, որ մարդիկ ակտիվ չեն պայքարում իրենց իրավունքների համար, չեն պայքարում Լիսկայի մենաշնորհների դեմ։ Այդ վախկոտությունն ինձ համար արգահատելի է։ Մարդկանց ծեծում են, ջարդում, ստորացնում, իսկ դրանից հետո մենք տեսնում ենք, որ նրանք հայտարարում են, թե իրենց հետ ոչինչ չի եղել։ Մենք տեսնում ենք, թե Լիսկայի կողմից ծեծված դպրոցականի սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքը ինչպես է լռում և կարճ ժամանակ անց որոշակի կարողության տեր դառնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Բուդադյանների ընտանիքին, ապա, ըստ մեր զրուցակցի, նրանք իրենց իրավունքների համար պայքարում են առավելագույն չափով։ Սամվել Հարությունյանը կարծում է, որ Գորիսում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը, Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների ապօրինի արարքները բավարար էին, որպեսզի գորիսցիները կազմակերպեին բողոքի զանգվածային ակցիաներ ու ցույցեր։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031