Լրահոս
Օրվա լրահոսը

Որ պաշտոնյաների դիմանկարները լինեն սրբապատկերների մեջ՝ դա նորություն է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2014 10:56

Երեկ կայքերից մեկում հայտված եւ համացանցում արագորեն տարածված, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին։ «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով։ Աբովյանը, ի դեպ, ծնունդով Կողբից է եւ հենց նա է կառուցել սույն եկեղեցին, որի օծումը տեղի ունեցավ այս տարվա հունիսի 1-ին՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
… Որ պաշտոնյաների դիմանկարները լինեն սրբապատկերների մեջ՝ դա նորություն է։ Այնպես որ, ամենեւին զարմանալի չէր այն ցնցումը, որն առաջացել էր հանրության շրջանում։ Նորակառույց եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանը երեկ շտապեց հայտարարել, թե նախաձեռնության հեղինակն ինքն է, ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, բայց երբ աղմուկ է բարձրացել, վերջինս հրահանգել է՝ փոխել նկարը, ու հիմա եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիքում» մարզպետը չկա։ Նկարիչ Անտոնյանը, սակայն, մեղմ ասած, ճիշտ չասաց. նկարը նույն ձեւով եկեղեցում է, եւ այս մասին ասաց ինքը՝ մարզպետը։

– Պարոն Աբովյան, ինչո՞ւ է ձեր նկարը հայտնվել եկեղեցու սրբապատկերի մեջ, ո՞ւմ նախաձեռնությունն է դա։

– Ես չգիտեմ՝ ում նախաձեռնությունն է։ Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարները արել։ Նկարիչին հարցրեք։

– Հիմա ձեր նկարը շարունակո՞ւմ է մնալ այնտեղ։

– Իհարկե, մնում է։ Բայց նկարները լրիվ տարբեր նկարներ են, թե հիմա ով է ում նմանացնում, ես չեմ կարող ասել, ի՞նչ ասեմ։ Կոնկրետ անողը կա, կարող եք հետը խոսել։

– Ձեր միջոցներո՞վ եք կառուցել եկեղեցին։

– Հիմա ի՞նչ կարեւոր է՝ ում միջոցներով է կառուցվել: Ընկերության միջոցներով ենք կառուցել։ Ընկերներով հավաքվել ենք, ամեն մեկն իր հնարավորությունները ներդրել է, կառուցել ենք։ Եթե վատ բան ենք արել, գրեք, որ վատ բան են արել, եկեղեցի են կառուցել։

– Խոսքն այդ մասին չէ, դուք դեմ չե՞ք, որ ձեր նկարն այնտեղ է եւ այդ ձեւով։

– Իմ նկարն այնտեղ չէ, նույն ձեւի ես կարող եմ ձեզ նմանացնել, ինչքանո՞վ է ճիշտ դա, չեմ հասկանում:

– Այդ դեպքում ո՞ւմ նկարն է, ձեզ չի՞ հետաքրքրում ձեր կառուցած եկեղեցում ում նկարն է հայտնվել բոլորը ձեզ են նմանեցնում։

– Դուք կարող եք գնալ, նայել, թե ում նկարն է, հարցը նկարը չէ, հարցն էն է, թե ով է պատկերացումներից զուրկ. տարբեր դեմքերով նկարներ են արած՝ միրուքով, մազերով, կարճ մազեր, երկար մազեր։ Հիմա էդ նույն ասողին կարող ենք ասել՝ քեզ է նման, կլինի՞։ Հիմա պիտի էքսպերտիզա տանենք, մի հատ անալիզներ անեն, ուսումնասիրեն այդ նկարները, մանրացնեն՝ ում է նման:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031