Լրահոս
Օրվա լրահոսը

Շևարդնաձեի փակած էպոխան և բացած աչքերը. «Ժամանակ»

Հուլիս 08,2014 10:20

Երեկ կյանքից հեռացել է Վրաստանի նախկին նախագահ, Խորհրդային Միության նախկին արտգործնախարար, վերջին արտգործնախարար, Վրաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Էդուարդ Շևարդնաձեն: Շևարդնաձեն 87 տարեկան էր: Նա բավական հակասական կերպար էր իր թե խորհրդային և թե հետխորհրդային ժամանակաշրջանի դերակատարումով, նրա վերաբերյալ կարծիքները, նրա հանդեպ վերաբերմունքը հակասական էին: Սակայն այսօր բոլորովին կարիք չկա դրան անդրադառնալու, առավել ևս, որ անդրադարձողներ արդեն եղել են:

Շևարդնաձեի մահով, ըստ էության, ազդարարվում է մի էպոխայի ավարտ, թեկուզ խորհրդանշական ավարտ, որը կապված էր Խորհրդային Միության հետ: Եվ այս ավարտն, ըստ էության, ներառում է Հարավային Կովկասը: Շևարդնաձե, Ալիև, Կարեն Դեմիրճյան. մարդիկ, որոնց անուններն ըստ էության, անկախ ամեն ինչից, ասոցացվում էին հենց Կովկասի խորհրդային ժամանակաշրջանի հետ: Եվ նրանցից ամեն մեկը կյանքից հեռացել է տարբեր պատճառներով և ժամանակահատվածում. Կարեն Դեմիրճյանը, ինչպես հայտնի է, եղել է Հայաստանում աննախադեպ ահաբեկչության զոհերից մեկը, Ալիևը մահացել է ավելի ուշ, Շևարդնաձեն մահացավ, երբ արդեն տարիներ շարունակ ընդհանրապես հեռացած էր ակտիվ գործերից ու քաղաքականությունից: Եվ նրա մահով, ըստ էության, կարելի է ասել փակվում է Կովկասի խորհրդային անցյալի մի կարևոր, էպոխալ փուլ, էջ:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031