Այսօր Պլովդիվում մեկնարկեց կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: Հայաստանի հինգ ներկայացուցիչներից չորսը առավելության հասան մրցակիցների նկատմամբ, երկուսը՝ Ադրբեջանի ներկայացուցիչների:
Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտության մատնեց Նարմին Խալաֆովային, Մարիա Կուրսովան՝ Նարմին Մամմադովային: Հաղթական միավոր վաստակեցին նաեւ Էլինա Դանիելյանը՝ Իննա Ագրեստից եւ Լիլիթ Գալոյանը՝ Բելոսլավա Կրաստեւայից: Մեր աղջիկներից մեկնարկային տուրում ձախողվեց միայն Շուշաննա Սարգսյանը, որը զիջեց Զոյա Շլենինգին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ առաջնության կայքէջի