Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցանցում մեկնաբանությունների եւ կարծիքների 25 տոկոսը կեղծ են

Հուլիս 06,2014 23:30

Ittrend.am-ը գրում է, որ ճանաչված արեւմտյան առցանց-կարծիքների ցանց Yelp-ը խոստովանել է` իրենց կայքում գրված կարծիքների քառորդ մասը պատվիրված մեկնաբանություններ ու վճարված կարծիքներ են: Բացի այդ, Yelp-ը նշում  է, որ բիզնես ոլորտն առավել ակտիվորեն է փորձում ձեւավորել հասարակական կարծիք նման մանիպուլյացիաների դիմելով: Ծառայության օպերատորն ասում է, որ ի սկզբանե պատվիրված կարծիքները շատ քիչ էին, բայց հիմա դրանց թիվն աճում է, քանի որ սրճարանների, հյուրանոցների, սպորտ-ակումբների եւ այլ հանրային հաստատությունների սեփականատերերը այս ձեւով փորձում են գրավել հաճախորդներին:

Միեւնույն ժամանակ Yelp-ում հավատացնում են, որ նմանատիպ մեկնաբանությունները ֆիլտրվում են: Ընկերությունում ասում են, որ հիմա ֆիլտրացիայի համակարգը նշում է նամակների 25 տոկոսը, որը ծառայության ստեղծման առաջին օրվանից սկսած ռեկորդ է համարվում: Մյուս կողմից ծառայության օպերատորը հայտարարում է, որ հարյուր տոկոսով ֆիլտրել կեղծ հաղորդագրությունները հնարավոր չէ եւ որոշ տոկոս դրանցից ամեն դեպքում պահպանվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031